Ուխտագնացություն` Սպիտակավոր եկեղեցի

Հունիսի 18-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի /Սուրբ Կարապետ/, որտեղ գտնվում է Գարեգին Նժդեհի գերեզմանը:

Մասնակից 400-ից ավել հանրապետական երիտասարդները մեկնել են Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացել դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել Գ.Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրիմին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից:

Ըստ աղբյուրի, արդեն ավանդական դարձած այցելության ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ.Նժդեհի շիրիմի մոտ իրականացրել է նաև ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված 250 երիտասարդների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Կուսակցական տոմսերը երիտասարդներին շնորհել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամ Տ.Սարգսյանը: Խորհրդանշական էր այն փաստը, որ անդամատոմսերը շնորհվում էին Գ.Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

«Ջերմուկում տեղացած ձյան քանակը համարվում է վտանգավոր»,-հաղորդում են տեղական օդ.կայանից

Հիդրոօդերևութաբանական չափումներ Ջերմուկում կատարվում են ամեն օր: Այսօր առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ տեղացած ձյան մակարդակը հասել է 120սմ, մինչդեռ երեկվա տվյալներով այն եղել է 75սմ: «Մեկ գիշերում 45 սմ ձյուն է տեղացել: Մենք չափումներ ենք անում, այնուհետև ձյունը վերածում ջրի: Այդ տվյալներով, նախորդ գիշերվա տեղումների քանակը 21 մմ է: Օդերևութաբանության տեսակետից սա արդեն համարվում է եղանակային անբարենպաստ պայմանների վտանգավոր շեմ: Այսինքն կարող են փակվել ճանապարհները, առաջանան փլուզումներ և այլն»,-հաղորդեց Ջերմուկի օդերևութաբանական կայանի պետ Միհրան Ստեփանյանը:

Ջերմուկի քաղաքապետի փոխանցմամբ, քաղաքը պատրաստ է եղանակային անակնկալներին և նման իրավիճակներում ավելի ինտենսիվ աշխատանքներ են տարվում: «Այս պահի դրությամբ համայնքի տարածքում փակ ճանապարհներ չկան, քանի որ գիշերվանից սկսած` մեքենաները չեն դադարել աշխատել: Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է հինգ անուն տեղնիկա»,-նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:  

Առհասարակ, Ջերմուկը միշտ էլ ձմռան ամիսներին աչքի է ընկել ձյան առատությամբ: Թեև վերջին տարիներին տեղումները նկատելիորեն նվազել էին, սակայն այսօրվա դրությամբ մեկ մետրից ավելի ձյունը և խոստումնալից ամպերը ոգեշնչում են լեռնադահուկային սպորտի սիրահարներին:

Վերջին տարիներից ամենաձնառատը եղել է 1985թ-ը, երբ մոտ մեկ ու կես մետր տեղումներ են գրանցվել: Իսկ թե որքան կշարունակվեն եղանակայանին անակնկալները, սպասենք:

Այգու համար պայքարը շարունակվում է…տեսանյութ


Ակտիվիստներին միացել են Ռուբեն Հախվերդյանը, Սերգեյ Դանիելյանը, Վիոլետ Գրիգորյանը, Արթուր Իսպիրյանը Վարշամ Գևորգյանը և ուրիշներ, իսկ դու միացե՞լ ես…

Արմինե Հայրապետյան.  “Մարդն իր մեջ գիտակցում է,որ կան բաներ, որոնք այլևս կորցնելու է հավերժ, այդ ժամանակ միայն կարող է փորձել գոնե վաղվա համար մի փոքրիկ մոմի լույս պահել: Հույս ունեմ, որ գիտակցությունը դեռ չի մեռել վերևներում…”

Վլադիմիր Բարխոյան. “Իմ համար շատ վիրավորական է, մեր սեփական քաղաքը վերածվել է չգիտես ինչի, այգիները շատ սակավաթիվ են, նույնիսկ չկան քաղաքի կենտրոնում, իսկ այս այգին  վերածվեց ինչ-որ բուտիկների, սրճարանների, այգին պետք է մնա այգի…”

Արթուր Իսպիրյան. “Ուզում եմ  իմ երեխան թթվածին ունենա շնչելու, ուզում եմ ծննդատան նոր ծնվող երեխաները թթվածին շնչեն, ուզում եմ մայրերը թթվածին շնչեն, ուզում եմ այս քաղաքը քաղաքի նմանվի… ” (more…)

Գնդեվազյան ձմեռ

Այս տարի   Գնդեվազ գյուղում ձմեռը շուտ եկավ:Այն շատ հոգս պատճառեց մարդկանց,բայց  մեծ  ուրախություն պարգևեց մանուկների:

            

            

 

Ջերմուկում նոր սիրողական սահուղի կկառուցվի

Ջերմուկի զարգացման եւ առողջարանային քաղաքի վերածման ծրագիրը դեռ մշակման փուլում է: Կատարվում են նախագծային աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ծրագրի լայնամասշտաբ լինելը ենթադրում է մեծ աշխատանք, այդ պատճառով էլ բանակցություններ են վարվում’ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: «Այս պահին հստակ ուրվագծված ներդրումային ծավալներ դեռ ֆիքսված չեն, բայց բազմակողմ աշխատանք է կատարվում’ հետաքրքրելու այն բոլոր կառույցներին, որոնք շահագրգիռ են Ջերմուկը որպես առողջարանային ու զբոսաշրջային կենտրոն տեսնելու համար»,-ասաց Բագրատյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ տարեվերջին ծրագրի ուրվագիծն արդեն պատրաստ կլինի, իսկ 2012-ի վերջին հստակ կներկայացվեն առաջին փուլն ու ժամանակացույցը, որով պիտի սկսվեն ծրագրի իրականացման աշխատանքները:

«Այս պահին ավելի շատ մարքեթինգային աշխատանքներ են իրականացվում’ հասկանալու, թե ինչ ծավալի դեպքում մենք ինչքան զբոսաշրջիկ, ինչքան բուժվող կարող ենք ընդդունել: Վստահ եմ, որ մինչեւ 2015 թիվը լուրջ աշխատանքներ կիրականացվեն»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով’ հատկապես ռուսական զբոսաշրջիկները մեծ ցանկություն ունեն ձմեռային հանգիստն անցկացնել Ջերմուկում: Ճոպանուղին գործում է, շուտով կկառուցվի նաեւ սիրողական սահուղին: «Ռուսական կողմը պատրաստ է առողջարանային պայմանների դեպքում խմբեր ուղարկել»,-ասաց Վայոց ձորի մարզպետը:

Ջերմուկի ճոպանուղին աշխատում է կլոր տարին’ ընդունելով տարեկան միջինը 16-18 հազար այցելու: Պիկ շրջանն ամռանն է. սպասարկվում է մոտ 12-13 հազար մարդ:

Ջերմուկում իսկական ձմեռ է:

Ջերմուկյան ձմեռը իր տեսակի մեջ այլ է և  անկրկնելի: Երբ  ամեն ինչ ծածկվում է մեկ մետրից ավելի սպիտակաթույր ձյան շերտով, որին սակայն ուղեկցում է պարզ, կապույտ երկինքն ու աչք շլացնող արևը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ջերմուկում աճել է ձմեռային զբոսաշրջությամբ հետաքրքրվող մարդկանց թիվը: Վերջին մի քանի տարիներին վերազինված նորագույն և ժամանակակից  սարքավորումներով գործում են Ջերմուկի գրեթե բոլոր առողջարանները` պատրաստ գրկաբաց ընդունելու բոլոր զբոսաշրջիկներին և հյուրերին: Ձձմեռային զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Տեղերի թիվը `200:  Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ:Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք:

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են դահուկային սպորտով և գնահատում են ձմեռային գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը` հրավիրում  ենք  Ջերմուկ:  

 

 Քաղաքի մասին առավել մանրամասն տեղեկատվության  համար այցելեք  քաղաքի պաշտոնական ինտերնետային  կայք   http://jermukcity.am  հասցեով :

 

Մաշտոցի այգին օգնության կարիք ունի…

Այսօր Մաշտոցի պուրակ այցելեցին հայտնի մարդիկ, քաղաքական հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, երեխաներ:

Արդեն քանի օր է Մաշտոցի այգի մարդկանց հոսքը չի դադարում, երեկ եկել էր Արթուր Իսպիրյանը, իսկ այսօր արդեն հայտիները շատանում են… Սա նախ և առաջ իրենց Երևանն է, մեր բոլորի Երևանն է…

Հովհաննես (Հովո ) Ազոյան. “Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա  վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ…”

Հայկ (Հայկո)  Մարության. “Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել… Կարելի  է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, Փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք:” (more…)

Այսօր ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ է

Այսօր ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ է, որը խորհրդանշում է մեր նախածնողներ Ադամի և Եվայի դրախտային կյանքը: Վաղվանից սկսվում է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի համար կարևոր մի շրջան՝ ՄԵԾ ՊԱՀՔԸ, որը պետք է իմաստավորվի ԱՂՈԹՔՈՎ, ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՄԲ, ՍՈՒՐԲ ԳՐՔԻ և ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ ՀՈԳԵՇԱՀ ԳՐՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՄԲ: Այս տարի Ս. ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը՝ ԶԱՏԻԿԸ, ապրիլի 8-ին է:

Երեւանի քաղաքապետարանի դիմաց նախատեսվում է հզոր երթ

Ըստ Facebook-ում պտտվող լուրերի` այդ բուտիկների տերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Մաշտոցի այգում շինարարությունը շարունակվում է: Ոստիկանները ցանկապատել են շինհրապարակը` թույլ չտալով ակտիվիստներին մտնել տարածք:  Սակայն ակտիվիստները չեն հեռանում, անընդհատ բարձրաձայնում են շինարարության ապօրինի լինելու մասին եւ բղավում. «Բանվոր, գնա տուն»:  Չնայած հասարակության այս բողոքին` քաղաքապետարանը  շինարարությունը դադարեցնելու ոչ մի հրաման չի տվել: (more…)

Երբ փշրվում են սահմանները…

Առավոտյան  Մաշտոցի այգում բավականին լարված իրավիճակ էր:  Ոստիկանները, հրմշտելով և բռնի ուժ կիրառելով բնապահպանների նկատմամբ, նրանց դուրս բերեցին  շինհրապարակից: Պարբերաբար արգելվում էր լրագրողներին նկարահանումներ կատարել, խոչընդոտվում էր ազատ տեղաշարժի իրավունքը: Րոպեներ  անց այգում գնալով շատանում էր մարդկանց հոսքը: Բնապահպանները կենդանի պարիսպ էին դարձել երեկվա այն նույն մեքենայի առաջ, որը նորից փորձ էր անում ցեմենտը տեղափոխել հանրային այգու տարածք: Մի կողմից ոստիկաններն էին ճնշում , մյուս կողմից` բեռնատար մեքենան:
(more…)