Կենդանիներ, որոնք այլևս չկան…
Սևանի պամության թանգարանում պահպանվել են բրոնզեդարյա ժամանակաշրջանի իրեր, ուրարտական և հունական կնիքներ: Սևանը ժամանակին եղել է աքսորավայր: Այստեղ բնակվել են նաև մալականներ:Ներկայացված է սևանցու և մալականցու հյուղակները, կենցաղը, ձևավորված ապրելակերպը: Պահպանվել են բազմաթիվ գյուղատնտեսական իրեր` 17-18-19-րդ դարեր Լճաշեն գյուղից բերված:
Թանգարանում է գտնվում հայկական ուրուրը, որը համարվում է Սևանի խորհրդանիշը: Այս սրահում ցուցադրված թռչնատեսակների, ձկնատեսակների
և կենդանիների մեծամասնությունը այլևս գոյություն չունեն Սևանում: Թանգարանում տեղ են գտել վարազներ, աղվեսներ, նապաստակներ, սկյուռիկներ, բազմաթիվ թռչուններ:
Այստեղ տեղադրված է մի մակետ, որի վրա մշակված է ալտերնատիվ լույս ստանալու մեթոդները, սակայն կոմունիստական կարգերի փլուզումից հետո այս նախագիծը կյանքի չի կոչվել: Չնայած որ վերջերս եկել են մասնագետներ Ֆրանսիայից և ուզում են այն ծրագիրը իրականացնել:

Սևանում լավ բերք ստանալը բավականին դժվար է, քանի որ այստեղ հիմնականում հողը ավազային է: Այս սրահում է գտնվում նաև Միկոյանի նավի և առաջին նավակի մակետները:




“Սևան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով:
Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդերում: Թանգարանը չունի պահպանության համար նախատեսված ֆոնդեր: Ձեռք բերման աշխատանքները կատարվել են ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքում և շարունակվում են նաև այսօր:
Թանգարանը բաղկացած է երկու սրահներից, որոնք ունեն իրենց առանձին բաժինները`
1. Պատմություն
2. Ազգագրություն
3. Թռչնաշխարհ
4. Կենդանական աշխարհ
5. Օգտակար հանածոներ
6. Սևանա լճի հիմնահարցերին վերաբերող բաժին
7. Ձկնաշխարհ
Թանգարանում ցուցադրությունը սկսվում է ժամանակագրական կարգով` ներկայացնելով Սևանի տարածաշրջանի պատմությունն ու ազգագրությունը:
Թանգարանն իրականցնում է հավաքչական, ուսումնասիրման, մշակման, պահպանման աշխատանքներ` ըստ համապատասխան բաժինների: Այն ապահովում է նաև Սևանի տարածաշրջանին վերաբերող տեղեկատվության տրամադրում:
Թանգարանն ունի նաև գրադարան` համապատասխան գրականությամբ, որն ուսումնասիրվում է ոչ միայն “Սևան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի մասնագետների, այլ նաև բնակչության կողմից: