Երբ փշրվում են սահմանները…
Առավոտյան Մաշտոցի այգում բավականին լարված իրավիճակ էր: Ոստիկանները, հրմշտելով և բռնի ուժ կիրառելով բնապահպանների նկատմամբ, նրանց դուրս բերեցին շինհրապարակից: Պարբերաբար արգելվում էր լրագրողներին նկարահանումներ կատարել, խոչընդոտվում էր ազատ տեղաշարժի իրավունքը: Րոպեներ անց այգում գնալով շատանում էր մարդկանց հոսքը: Բնապահպանները կենդանի պարիսպ էին դարձել երեկվա այն նույն մեքենայի առաջ, որը նորից փորձ էր անում ցեմենտը տեղափոխել հանրային այգու տարածք: Մի կողմից ոստիկաններն էին ճնշում , մյուս կողմից` բեռնատար մեքենան:
Ժամեր անց բնապահպաններին միացան նաև Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստոպա Սաֆարյանը, Արմենակ Դովլաթյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայցուցիչ, բազմաթիվ քաղաքացիական

նախաձեռնություններ: Մաշտոցի այգի էր եկել նաև հեռու Սյունիքից Քաջարանց գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Սահմանները ջջվում են, միացեք պայքարին… Սա մի քանի ծառեր չեն, այլ ձեր վաղվա արևից պատսպարվելու և թթվածին շնչելու իրավունքը:



