Երեւանի նորակառույցների տեսքից մարդու շունչ է կտրվում

Նայում եմ Երեւանի կենտրոնում կառուցվող բազմահարկ շինություններին ու շունչս կտրվում է: Իրար քիթ մտած, ոչ մի տարածություն, ոչ մի տեսարան: Որ կողմ նայում ես, շենք է: Ի՞նչ պիտի տեսնեն այդ շենքերի բնակիչներն իրենց պատուհաններից, դիմացի պա՞տը: Աստված մի արասցե, եթե երկրաշարժ լինի, ու՞ր պիտի փախչեն մարդիկ, որ չվնասվեն:

Խորը էտում ՀՀ ԳԱԱ-ի բակում

Խորը էտումը չշրջանցենց նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Ակադեմիայի բակի ծառերը, որոնք ամռան շոգին որոշ չափով զովացնում էին անցող դարձողին, խորը էտի են ենթարկվել: Գործնականում որեւէ ճյուղ չի մնացել: Երեւանում ծառերի խորը էտման պրակտիկան նոր չէ: Ամեն քայլափոխի կարելի է տեսնել այլանդակ էտված ծառերի: Երեւանի քաղաքապետարանի այս գործունեությունը կարելի է բնութագրել ոչ թե որպես մայրաքաղաքի կանաչապատման, այլ անապատացման ծրագիր:

Սա վանդալիզմի նման մի բան է: (more…)

Վայելեք Ջերմուկի հրաշք բնությունը

Հարգելի ընթերցողներ,

ձեզ եմ ներկայացնում Նարեկ Միրզոյանի, Մարիանա Արշակյանի, Արամ Բարսեղյանի պատրաստած slide show-ն: Խոսքերն ավելորդ են: Պարզապես վայելեք:

Երանի մենք էլ նման պարտեզներ եւ փողոցներ ունենանք

Տեսնես մի օր մեր քաղաքում էլ կկարեւորեն ծառ ու ծաղկի նշանակությունը: Ձեզ եմ ներկայացնում ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի որոշ բակերի եւ փողոցների լուսանկարներ: Երանի մենք էլ նման պարտեզներ եւ փողոցներ ունենանք եւ ի վերջո հասկանանք, որ քաղաքը գեղեցկացնում են ոչ միայն ներկած շենքերն ու կրպակները, այլ տարբեր գույներով ծաղկած ծառերն ու ծաղիկները:

Երեւանի քաղաքապետարանի դիմաց նախատեսվում է հզոր երթ

Ըստ Facebook-ում պտտվող լուրերի` այդ բուտիկների տերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Մաշտոցի այգում շինարարությունը շարունակվում է: Ոստիկանները ցանկապատել են շինհրապարակը` թույլ չտալով ակտիվիստներին մտնել տարածք:  Սակայն ակտիվիստները չեն հեռանում, անընդհատ բարձրաձայնում են շինարարության ապօրինի լինելու մասին եւ բղավում. «Բանվոր, գնա տուն»:  Չնայած հասարակության այս բողոքին` քաղաքապետարանը  շինարարությունը դադարեցնելու ոչ մի հրաման չի տվել: (more…)

Ֆոտոռեպորտաժ ձնե մեքենաների մասին

Սույն թվականի փետրվարի 9-ին եւ 10-ին տեղացած առատ ձյունը մեծ խնդիրներ առաջացրեց վարորդնորի համար: Ձնով էին ծածկվել ոչ միայն ճանապարհները, այլեւ մեքենաները:  Ներկայացնում ենք Արտեմ Մանուկյանի ֆոտոռեպորտաժը Նոր Նորքի 1-ին զանգվածից:
(more…)

Վաղուց այսքան ձյուն չէր եկել

 

 

 

 

 

 

 

 

 

Ձյուն եկավ: Իր անաղմուկ ու հանդարտ սպիտակով ներկեց ամեն ինչ: Այն շատ հոգս պատճառեց մարդկանց, բայց նաեւ ուրախություն` մանուկներին ու հոգով մանուկներին:

Ձյունը նաեւ իմ պլանները խառնեց: Բայց իր հետ նա նաեւ ուրախություն բերեց, ինչի ապացույցն է ժպտացող այս ձնե մարդը:

 

Ո՞ր պաշտոնյան է պատասխան տալու Երեւանի գերկառուցապատման համար

90-ականների մութ ու ցուրտ տարիներից հետո Երեւանում շինարարություն տեսնելիս ուրախանում էինք, որ կրկին իրավիճակը լավանում է, մարդիկ ապագայի ծրագրեր են կապում Հայաստանի հետ, տուն, շենք, շինություն են կառուցում, աշխատատեղեր են ստեղծում, Երեւանը համալրվում է նորաոճ կառույցներով: Սակայն այսօր այդ շինարարական աշխատանքներն ուղղակի պատուհաս են դարձել երեւանցիների համար: Ամեն քայլափոխի նոր շենք ու կրպակ են կառուցում այն էլ խաղահրապարակների, կանաչ գոտիների, հանրային նշանակության տարածքների հաշվին: Շենքերն իրար այնքան մոտ են, որ հանգիստ կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի շենքի տներում, ով ինչ կերավ, ինչ հագավ կամ ինչ արեց: (more…)

Ես վախենում եմ այն մտքից, որ իմ բնակավայրի մոտ կարող է հանք լինել

«Ես վախենում եմ այն մտքից, որ իմ բնակավայրի մոտ կարող է հանք լինել»: Նման մտավախություն հայտնեց ծանոթներիցս մեկը, ով ամեն օր զարմանքով լսում է, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց (more…)

«Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը թեպետ ոչ լիարժեք, բայց սկսեցին աշխատել

 

Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի  2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը թեպետ ոչ լիարժեք, բայց սկսեցին աշխատել:  «Դիլիջան» ազգային պարկի լինքը գործում է ամբողջությամբ, իսկ Սեւանինը բացվում է անընթեռնելի տառերով, սակայնթույլ է տալիս այդ անընթեռնելի տառերով լինքերի վրա սեղմելով կարդալ  ազգային պարկի 2007 – 2011թթ. կառավարման պլանը, նայել քարտեզները եւ այլն: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 22-ին «Ինչու՞ բնապահպանության նախարարության կայքում չեն գործում «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը» վերնագրով հաղորդագրության մեջ գրել էի, որ վերոնշյալ լինքերը չեն գործում: Հաղորդագրությանն արձագանքեց Բնապահպանության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը` գրելով, որ «տեղյակ է պահվել համապատասխան մասնագետին հարցը կարգավորելու համար: Այս պահին Սևանի լինքը բացվում է, մյուսը կկարգավորվի: (more…)