ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ

Քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, «ԳԵՈԹԻՄ»  ՓԲԸ ներկայացուցիչները, ընկերության նախագահ` Թիմ Քաուլինգի գլխավորությամբ,  բնապահպանական հասարակական կազմակերպություններ, ազդակիր համայնքների ղեկավարներ և բնակիչներ, ինչպես նաև լրատվամիջոցներ:

Ծրագիրը ներկայացրեց ընկերության նախագահը, որի դիտարկմամբ Ամուլսարի շահագործումը չի առաջացնելու բնապահպանական խնդիրներ, քանի որ աշխատանքները իրականացվելու են համաշխարհային  բարձր ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի շահագործումը  կապահովի 300 մշտական աշխատատեղ, կիրականացվի շուրջ 5000 բարդու և կեչու ծառատունկ:

Անկախ փորձագետները ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած ուսումնասիրությունները: Նշվեց նաև, որ նախագիծը անցել է երկու հասարակական լսումների փուլ:

Ազդակիր համայնքների ղեկավարներն իրենց խոսքում նշեցին, որ բնակչությունը կողմ է հանքի շահագործմանը, և որ  մշտական աշխատատեղերի առկայությունը կանխել է արտագաղթը, ինչպես նաև աճել է ծնելիությունը:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտնեցին իրենց մտահոգությունները տվյալ տարածքում կենսաբազմազանության  հատկապես կարմիր գրքում գրանցված կենդանիներին և բույսերին սպառնացող վտանգների, փոշու բարձր տոկոսների առկայության, Սևանա լճին սպառնող ռիսկերի , ինչպես նաև տուրիզմի զարգացմանը խոչնդոտելու  հարցերի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկման արդյունքները ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց.

  1. Ծրագիրը ուղղարկել կարծիքի Սևանի հարցերով հանձնաժողով, քանի որ այն առնչություն ունի Սևանի ավազանի հետ:
  2. Կազմակերպել հասարակական լսումներ Ջերմուկ քաղաքում:
  3. Նախարարությունում ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն  բարձրացված հարցերի ուսումնասիրմամբ, ինչպես նաև առաջարկեց բնապահպանական հասարակական կազմակերպություններին երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախագծի վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

http://www.mnp.am/?aid=324

Գրադարանը հիացրեց վայոցձորցի գրողին

Ջերմուկի քաղաքային գրադարան Էր այցելել ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ՀՀ գրողների միության անդամ, նույն միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի ղեկավար` Ֆոլիկ Հակոբյանը:Ծնունդով վայոցձորցի 76-ամյա գրողը «Քարագլխի ղողանջներ», «Լուսապսակ», «Ծննդավայր» գրքերի հեղինակն է:Գրադարան էր այցելել իր գրքերից նվիրելու նպատակով: -Ճիշտն ասած հեռուստացույցով իմացա, որ գրադարանը նորոգվել է և ավելի լավ պայմաններ են ստեղծվել այցելուների համար:Ցանկանում եմ, որ գրադարանը երբեք ընթերցողների պակաս չզգա, իսկ գրադարանավարներին էլ բարձր տրամդրություն` իրենց ամենօրյա աշխատանքում: Ջերմ զրուցակիցը պատմեց իր մասին :Նշեց, որ վերջին տարիներին մարզում գրական կյանքն աշխուժացել է և ստեղծագործ հեղինակները կարողանում են իրենց գրական ժառանգությունը կյանքի կոչել:Բացի իր գրքերից Ֆ.Հակոբյանը գրադարանին նվիրեց «Գրական Վայոց ձոր» ժողովածուն, որտեղ զետեղված է վայոցձորցի հեղինակների ստեղծագործությունները: -Ի դեպ մայիսի 3-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԳՄ նախագահ Լ.Անանյանը, գրքի հեղինակները, ներկայացուցիչներ մարզպետարանից և այլոք: Հրատարակվել է Աժ պատգամավոր Ս.Սարգսյանի հովանավորությամբ 300 օրինակով:Մենք այն բաժանել ենք Վայոց Ձորի դպրոցներին և գրադարաններին:Առաջիկայում նախատեսում ենք հրատարակել նաև 2-րդ օրինակը, որտեղ ուզում ենք ընդգրկել նորաթուխ ստեղծագործ վայոցձորցի երիտասարդների աշխատանքները:Փնտրում ենք այդպիսի երիտասարդների և ուզում ենք հնարավորություն տալ տպագրելու իրենց ստեղծագործությունները,-նշեց Ֆ.Հակոբյանը: Հեղինակը գրադարանից հեռացավ մեծ տպավորություններով և խոստացավ նորից այցելել և որպես նվիրատվություն, իր հետ բերել այլ հեղինակների գրքեր: Վերջում հավելեց . -Ես կարծում եմ որ Վայոց Ձորը բացառիկ է իր ոչ միայն պատմական մշակույթով, այլև տաղանդավոր մարդկանցով:Ուստի շատ կուզենայի, որ նման հանդիպումներ, թեկուզև ճանաչողական նպատակներով շատ լինեն և մեր ընթերցողները ճանաչեն բոլոր հեղինակներին:

Մայիսյան եռատոնը ոգևորում է ողջ հայությանը

Հաղթական Հայրենական Մեծ պատերազմի  67-րդ և Շուշիի ազատագրման 20-րդ տարելիցի,ինչպես նաև Արցախի հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ միջոցառումներ անցկացվեցին նաև Ջերմուկում:Եռատոն հաղթանակներով ոգեշնչված Ջերմուկի երիտասարդները և համայքի ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին:Միջոցառմանը ներկա էին Արցախյան գոյամարտում նահատակված հայ քաջորդիների մայրեր, քույրեր, կանայք և երեխաներ                    :http://www.youtube.com/watch?v=JRxeRFNBlQs

Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ջերմուկում:

Անկախության  20-ամյակին  նվիրված միջոցառումներ  անցկացվեցին նաև  Ջերմուկ համայնքում: <<Ջերմուկի   երիտասարդական  կենտրոն>>-ը  Ջերմուկի  քաղաքապետարանի  աջակցությամբ  կազմակերպել  էր  մի շարք  միջոցառումներ:  Երիտասարդները   առավոտյան  (more…)

“Հավատանք, որ փոխենք”

Մայիսի 3-ին Ջերմուկի   թիվ 2 ավագ դպրոցում տեղի ունեցավ` նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկանածու` Ա.Արսենյանի  հանդիպումը համայքի բնակիչների հետ:Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախորդ տարիներին վստահության քվեի դիմաց արված աշխատանքների մասին:ՀՀԿ համամասնական ցուցակով  առաջադրված ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկանածու` Է.Ղազարյանը իր ելույթում ամփոփեց   Հանրապետական կուսակցության անցած ուղին և հավաստիացրեց, որ Ջերմուկի զարգացման հեռանկարները կարելի  է    վստահել միայն  ՀՀԿ կուսակցությանը, քանի որ վերջին 5 տարիներին քաղաքում    կատարված նկատելի փոփոխությունները փաստում են միայն այդ մասին:

«Հավատաք, որ փոխենք» կարգախոսով պետք է առաջնորդվի յուրաքանչյուրդ, քանի որ միանգամից ոչինչ փոխել հնարավոր չէ. մենք հասկանում   և մտահոգվում ենք Ձեր խնդիրներով  և  փորձում դրանց դրական լուծում տալ,- նշեց Է. Ղազարյանը:

Որպես հավելում պրն. Ա Արսենյանը նշեց.  «Ջերմուկը բավական արագ թափով է զարգանում և այն անհամեմատելի է մյուս համայքների զարգացման տեմպերին: Այս փոքր լեռնային քաղաքին   մեծ ուշադրություն է դարձնում հենց ՀՀ նախագահ` Ս.Սարգսյանը, ուստի մայիսի 6-ի քվիարկությունը շատ կարևոր է:Չնայած համայնքում տիրող սոցիալական խնդիրներին, այնուամենայնիվ, Ջերմուկը աշխարհին ճանաչելի պետք է դարձնել և ապահովել սպասարկման բարձր որակ զբոսաշրջության ոլորտում:Շուտով կավարտվի նաև «Հայաթ» ընկերության կողմից իրականացվող նոր ՍՊԱ կենտրոնի շինարարական աշխատանքները և խելացի ու բանիմաց ջերմուկցի երիտասարդների համար կբացվի   աշխատելու նոր հնարավորություններ:   Պրն. Ա.Արսենյանը խոստացավ անդրադառնալ բնակչությանը հուզող խնդիրներին և հնարավորինս շուտ լուծում տալ դրանց: Ի դեպ մայիսի 1-ին    պրն.Արսենյանը անդամագրեր բաժանեց 4 տասնյակի հասնող նորաթուխ հանրապետականներին` հուսալով, որ նրանք կդառնան   Գ.Նժդեհի արժանի հետևորդները:

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՆԱԵՒ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող   միջոցառումներ անցկացվեցին նաև Վայոց Ձորի մարզում: Ոգեկոչման միջոցառումերի շարքն ամփոփվեց առողջառանային Ջերմուկ քաղաքում:  Ս.Գայանե եկեղեցու բակում հավաքված երիտասարդներն ու համայքի ղեկավարությունը քայլերթով ուղվեցին դեպի եղեռնի զոհերի և Արցախյան հերոսամարտում ընկածների հուշաքարինծ աղիկներ դնելու և մեկ անգամ ևս գլուխ  խոնարհելուայն հայորդիների առջև, ովքեր դեռ ապրելու հավատով էին լցված և կյանքն արարելու հույսով:Քայլերթի ընթացքում երիտասարդները հնչեցրել են հայրենասիրական երգեր և որպես պահանջատեր ոճրագործներինուղել իրենց խոսքը` բացականչելով ճանաչում և հատուցում: 97 տարվա եղերական ղողոնջիցհետո երիտասարդների կոչն էր համխմբվել  այլևսհաղթական ոգով ապրելու համար: Երթի մասնակիցները հուշաքարին ծաղիներ դնելով` մեկ րոպելռությամբ հարգեցին 1,5մլն հայերի հիշատակը, իսկ վերջում որպես ազգային արժանապատվության կրողներ` երիտասարդները վառեցին Թուրքիայի դրոշը:

 Narek Mirzoyan

Քաղաքական ուժերը ապրիլի 24-ին քարոզչությամբ չեն զբաղվելու:

                                                                                                                                                                                                         Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը կարծես թե միացել են Հայ հեղափոխական դաշնակցության` ապրիլի 24-ը լռության օր  հայտարարելու եւ քարոզչություն չանելու կոչին:

Այսպես, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթ հայտարարություն է. «Ապրիլի 24-ը այնպիսի օր է, որ հայտարարելու կարիք չկա, դրա մասին չի կարելի հայտարարություն անել: Ապրիլի 24-ը մեզ համար բավականին լուրջ իրողություն է, դա մեր ազգային արժանապատվությունն է, իսկ այն, ինչը որ ազգային արժանապատվություն է, դա հայտարարություններով չի իրականացվում»,- ասաց նա` շեշտելով, որ այդ օրը, բնականաբար, չի կարելի քարոզչություն անել:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն էլ նշեց, որ «իրենք հայ ժողովրդի մի մասնիկն են եւ այդ օրը հարգելու են մեր միլիոնավոր նահատակների հիշատակը»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն էլ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ին երթ են անելու դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես եւ նախորդ 4 տարիներին են արել: Այդ օրը ՀԱԿ-ը շրջաններում ընտրողների հետ հանդիպումներ չի ունենալու:

Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ` ապրիլի 20-ին,  Գավառում հայտարարել է, որ  թեեւ ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է  իր քարոզչությունը եւ կոչ է անում մյուս բոլոր քաղաքական ուժերին եւս այդպես վարվել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Ջերմուկ քաղաք

Վայոց Ձորի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն այսօր մեկնարկել է Ջերմուկ քաղաքի «Արմենիա» առողջարանային կենտրոնի դիմաց կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ այցելությամբ:Առողջարանային և զբոսաշրջային այս քաղաքում մինչև 150 աշխատատեղ ապահովող նոր հյուրանոցի կառուցումը կավարտվի (more…)

Փաստավավերագրական ֆիլմ` Ամուլսարի հանքի շահագործման վտանգների մասին

Ապրիլի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի այգում տեղի ունեցավ “Ջերմուկի զարգացման կենտրոն” ՀԿ-ի  ջանքերով նկարահանված ֆիլմի պրեմիերան, որը բուռն արձագանք գտավ  հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում` արթնացնելով հիշողություններ  մեր եզակի առողջավայր-հանգստավայրի մասին:  20 րոպե տևողությամբ «Սա է մեր հարստությունը» (This is our wealth) ֆիլմը  բաղկացած է երկու մասից: Առաջին հատվածում ներկայացվում է (more…)

Ջերմուկը պատրաստ է ընդունելու իր բոլոր հյուրերին ու զբոսաշրջիկներին

Այս քաղաք-առողջարանը աչքի է ընկնում  նրանով, որ այստեղ տարվա բոլոր եղանակներն ունեն իրենց առանձնահատուկ  գեղեցկությունը: 2012-ի ձմեռը օդերևութաբանների վերլուծություններից ենթադրելով ամենաձնառատը եղել է Ջերմուկում՝ այստեղ գրանցվել է  հանրապետությունում ամենառեկորդային (more…)