Գնդեվանքը քանդվում է

Գնդեվանք կատարած   այցելության ժամանակ մենք ականատես եղանք  ցավալի տեսարանի:Վայոց Ձորի ամենաշքեղ մատանին քանդվում է:Տանիքը անձրևներից քանդվում է:Գնդեվանքի վանական համալիրը իր գեղեցկությամբ իր մոտ է կանչում բազմաթիվ այցելուների:

Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի  մարզի Գնդեվազ  գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները ` մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ` նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը:

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:

Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը` մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը:

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով վանքը կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:

Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:

999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:

1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:

1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է` նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը` ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով:
Գնդեվանքի հուշարձանների խումբը բաղկացած է մեկ եկեղեցուց, գավիթից, բնակելի շենքերից, պարսպապատ է, պարսպից ներս կան գերեզմաններ: Ըստ տեղեկությունների` այն կառուցվել է 936թ-ին: Վանքն ուշագրավ է հատկապես հատակագծային լուծմամբ, համարյա եզակի է հայ ճարտարապետության մեջ:

Դիմում ենք `բոլորին  եկեք օգնենք Գնդեվանքին,որպիսի նա չկորցնի իր փայլն ու գեղեցկությունը :

      

      

   

      

     

Մարիանա Արշակյան

 

 

Գարնան շունչը

Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությունը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:

Հարգելի ընթերցողներ`  Ձեզ եմ նվիրում Վահան Տերյանի այս  գեղեցիկ բանաստեղծությունը :Վայելեք  …..

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…


Շնորհավոր Սուրբ Զատիկ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱՆՎԱՆԵԼ ԶԱՏԻԿ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր: 
Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` 
երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ 

՚Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների: Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:

 

 


Ջրահարսի վարսեր ”Ջերմուկի ջրվեժ ”

 Ջերմուկի  ջրվեժը ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում:
Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել: Պատահական չէ նաև ջրվեժի հետաքրքիր անվանումը…
Շատ հնուց ջրվեժի գլխավերևում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի հզոր իշխանի ամրոց: Իշխանը ուներ շատ գեղեցիկ դուստր, որի ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի որդուն` երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ:
Ամեն օր, կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից աղջիկը ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն շուտով իշխանը գտնում է աղջկա սենյակում պարանը և գլխի է ընկնում… Ջղայնանում է ու անիծում դստերը ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:
Սակայն սիրահարներին ոչինչ չէր կարող պահել հանդիպման գայթակղությունից: Հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

                  

Մոզրովի քարանձավում փլուզումներ են գրանցվել

Անտերությունից փլուզվել է Վայոց Ձորի  մարզում գտնվող Մոզրովի քարանձավը:Այդ մասին  facebook.com  սոցիալական ցանցում    ահազանգեցին մի շարք  ակտիվիստներ:Բնապահպան ` ակտիվիստ  «Հայկական էքստրիմ ակումբ»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը  մեզ հետ զրույցոմ  բացատրեց Մոզրովի քարանձավի ներկայիս վիճակը:Նրա խոսքով  քարանձավը գտնվում է  վերջնական բարձիթողի վիճակում,ավելի վատ  լինել չէր կարող :Մեջից  ահագին աղբ ենք հանել:  Առաջին սենյակում` նախամուտքում, փլուզումները միանգամից աչքի էին ընկնում:
Մուտքի սենյակում ամեն ինչ ավելի սարսափելի էր` առաստաղը ճաքճքած էր և կարող էր ամեն վայրկյան թափվել ներքև:
Առաջին դահլիճում` ջրվեժների սրահում, փլուզումների հետևանքով ահագին փոշի էր ներթափանցել:
Դուրս գալուց հանդիպեցինք այն մարդկանց, ում մշակույթի նախարարությունը ԶԼՄ-ում ներկայացրել էր որպես ներկայացուցիչ: Նրանք այցելել էին ոչ թե քարանձավին, այլ հենց նրա մուտքին   քանի որ, ֆիզիկապես   ի վիճակի  չէին  ներքև   իջնելու  և ոչ էլ պատրաստվում  էին:Ուղղակի  կանգնել  և ներքև  էին  նայում:Խնդրեցինք   նրանց օգնել  մեզ հետագա  (more…)

Գնդեվազյան ձմեռ

Այս տարի   Գնդեվազ գյուղում ձմեռը շուտ եկավ:Այն շատ հոգս պատճառեց մարդկանց,բայց  մեծ  ուրախություն պարգևեց մանուկների:

            

            

 

Վտանգված են Թեղուտի Հնագիտական գանձերը

Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով արդեն վնասվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Պատմամշակութային այդպիսի հուշարձաններից մեկն է Դուքանաձորի տարաշքում հայտնաբերված միջնադարյան ձուլարանը:

Հանքի այն տարածքը, որը կվերածվի պոչամբարի, կվնասի նաև այստեղ գտնվող բոլոր հուշարձանները, մասնավորապես կվերանա Խառատանոցի տարածքում հայտնաբերված Կուր-արաքսյան մշակութային շերտը, որն իր տեսակով առանձնահատուկ է: Տարածքի պեղված հուշարձանները գրանցված են պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցուցակում:
Թեղուտի տարածքում առկա մեծաթիվ պատմամշակութային հուշարձանները կարելի է օգտագորշել տեղանքը զբոսաշրջության կենտրոն դարձնելով:
Տուրիզմն աշխարհում բարձր տնտեսական ճյուղ է հանդիսանում, ինչը հավասար է մեքենաշինությանը կամ արդյունաբերությանը: Փաստորեն մենք ոչ միայն ոչնչացնում ենք պատմական շերտերը, այլ նաև դրա վրա գումար աշխատելու հնարավորությունը:Այստեղ ներկայացված են Թեղուտի հանքավայրի տարածքում պեղումների ընթացքում հայտնաբերված դամբարաններից և գտածոներից նկարներ: Դամբարանները թվագրվում են մ.թ.ա. 11-8-րդ դդ, գինու հնձանը` 13-14-րդ դդ, Խառատանոցում հայտնաբերված շինությունը` մ.թ.ա. 3-րդ հազարամյակ

:          

      

            

           

 

Թեղուտի աղետը

Բնապահպանները և Բնապահպանական կազմակերպությունները անհանգստացած են Թեղուտի անտառների ոչնչացման համար:Թեղուտի պաշտպանության համար ստեղծվել են մի շարք բնապահպանական շարժումներ:Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ,ինչպես նաև հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների ոչնչացմանը:

“Արմենիան Քափր փրոգրամ” ընկերության 2005թ. կազմած և ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննությանը ներկայացված Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեծության գնահատումը՚ ծրագրի նաև 2006 թվականի ՙԱշխատանքայաին նախագիծ՚ի փորձագետ կենսաբանական գիտությունների դոկտոր Հ.Հ. Գ.Ա.Ա. Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Մարտին Ադամյանի փորձաքննական եզրակացության: (more…)

Ռուբեն Բաղդիշյան.Ես արշավորդ եմ…

Ռուբեն, վերջերս իմացանք, որ այցելել եք Արջերի քարանձավ, կպատմե՞ք  քարանձավի  մասին:

Արջերի  քարանձավը   Հայաստանի  ամենաերկար  քարանձավն է, գտնվում է Եղեգնաձորի  շրջանի  Արփի  գյուղից  8 կմ  հեռավորության  վրա՝ դեպի  հարավ-արևմուտք: Բացարձակ  բարձրությունը  1655  մետր է: Քարանձավը   ամբողջ  երկարությամբ  պատված է  արագոնիտի և կալցիտի   բյուրեղներով , որոնք  ձևավորել են  ամուր կայուն համակարգ: Քարանձավը   հիմնականում  ձևավորված  է կալցիումի   կարբոնատով , որն էլ   ձևավորում է  տարբեր  տեսակի   ստալակտիդներ    ու ստալագամենտներ: Քարանձավ այցելելու  համար հարկավոր  է ֆիզիկական   պատրաստվածություն, քանի որ նախ   որոշակի  հատված  անցնում  էնք  քայլարշավով  ճանապարհ   չլինելու  պատճաոով , իսկ  քայլարշավի   տարածքը   ընդգրկում է  լեռներ  է քայլարշավի   համար միջին  բարդության, ինչպես նաև   հարկավոր  է ունենալ  լուսարձակ  ցանակալի է ճակատին ամրացվող, որպեսզի   ձեռքերը լինեն  ազատ , քանի որ  քարանձավի մեջ   կան հատվածներ, որտեղ  հարկավոր  է սողալ   կամ     բռնվելով առաջանալ: (more…)

Գորշ արջի մարդկային պահվածքը

Գորշ արջը հանդիպում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Ալյասկայում, մասամբ՝ Կանադայում, որտեղ նրան անվանում են գրիզլի: ՀՀ-ում (հարթավայրերում, լեռներում, այնտեղ, որտեղ կան հողմակործան ծառերով, ճահիճներով, ջրամբարներով խուլ անտառներ) բնակվում են կովկասյան և սիրիական գորշ արջերը: Գորշ արջերը հիանալի որսորդներ են: Սնվում են մանր ու խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, գորտերով, հաճախ՝ նաև անտառային հատապտուղներով, արմտիքով, մրգերով, հողի տակից փորում հանում են բզեզներ ու թրթուրներ: Արջը մեղրի մեծ սիրահար է:

Աշնանն արջը հարկադրված է լինում հոգալ հուսալի ապաստանի (որջ) մասին, որտեղ կկարողանա քնել մինչև գարուն: Դրա համար անհրաժեշտ է, որ աշնանն արջն իր օրգանիզմում բավականաչափ ճարպ կուտակի: Հակառակ դեպքում նա որջում չի փակվի և ամբողջ ձմեռ կթափառի չարացած ու սոված: (more…)