ՀՏ Հայկոն մեր մասին

 ՀՏ Հայկոն ոգևշնչվել է Մաշտոցի այգու հաղթանակով և երիտասարադների պայքարով տարբեր ոլորտներում և նոր երգ է գրել: Հիշեցնենք, որ նա եկել էր Մաշտոցի պուրակ և իր սոլիդարությունն էր հայտնել ակտիվիստներին և պուրակին:

Մերոնք Մաշտոցի պուրակում ասեցին ու արին
Մնացածը քաղաքակն ֆնդըֆլուշկեքա …կապ չունի..
Ոնց որ Բրյուսովցիք են թափ տալի կրթական համակարգը,
Որ իմանան ազատության վարձը ավելի թանկա
Մեզ վաբշե պետք չի էտ ձեր կեղտոտ փողերը
Վաղտը կգա մենք կտպենք մերը
Վաղտը էկելա Ապոկալիպսիսը
Ձեր համար աշխարհի վերջը
Իմ համար աշխարհի սկիզբը…..

Կարմիր բերետի առաքելությունը

Արցախյան պատերազմի մասնակից, Լեոնիդ Ազգալդյանի զինակից Արմենակ Աբրահամյանը իր մտահոգությունն արտահայտեց վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պարզաբանեց կարմիր բերետ կրող անձանց առաքելությունը, ներկայացրեց այն պատմությունը, թե ով է հիմնադրել առհասարակ կարմիր բերետը: Ի՟նչ նպատակ ունեին Արցախյան պատերազմի ժամանակ կարմիր բերետ կրող անձինք:Այսօր հասարակության մեջ ի՟նչ կարծրատիպ է արմատացած կարմիր բերետավորների նկատմամբ:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

Բնապահպանների կյանքի անցուդարձը (տեսանյութեր)

Բնապահպանները իմի բերեցին այս երեք ամիսների ընթացքում իրենց ձեռք բերումները, հաջողությունները, գլխով անցածը: Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց: Ի՞նչ դժվարություններ են ունեցել, ի՞նչպես են հաղթահարել, ի՞նչ խոսակցություններ են պտտվում հասարակության լայն զանգվածների մեջ, ի՞նչ պայքարի մեթոդներ են առաջարկում, ինչպե՞ս են վերականգնում հավատը դեպի իրավունք, հասարակություն, հավատը դեպի ժողովուրդ:Նրանք կոտրում են կարծրատիպերը, ստեղծում են նոր մշակույթ, ուսուցանում պայքարի նոր տեխնոլոգիաներին, տալիս են նոր թեմաներ վերլուծելու համար: ԻԵվ միաժամանակ պատրաստվում են այսօր հաղթանակ տոնել: (more…)

Արմենիա TV-ի տնօրինությանը

Հարկավ, Ձեր հեռուստաընկերությունը ևս ձգտում է անաչառ լինելու համբավ ունենալ: Սակայն այդպիսի համբավ և համապատասխան հեղինակություն հնարավոր է ձեռք բերել միայն դեպքերի և իրադարձությունների անաչառ ու հավասարակշիռ լուսաբանմամբ:Ս. թ. մայիսի 6-ին ժամը 22.00-ի շուրջ «Սուր անկյուն» հաղորդման ընթացքում եթեր է հեռարձակվել Մաշտոցի այգու իրադարձությունների և մասնավորապես ապրիլի 29-ին ոստիկանության կողմից կատարված անօրինականությունների և բռնությունների վերաբերյալ խիստ կողմնակալ ռեպորտաժ, որտեղ խեղաթյուրվում և գլխիվայր են ներկայացվում փաստերը, դեպքերի ու իրադարձությունների ժամանակագրությունները, մոնտաժվել ու միացվել են տարբեր իրավիճակների կտորներ և այլն: Մենք դատապարտում ենք Ձեր հեռսուստաընկերության կողմից (more…)

ՀՀ Գլխավոր Դատախազ Ա. Հովսեփյանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

Ա.Միրզոյանին

 Մայիսի 7, 2012թ.

 Սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակիցները Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական կարգը հարգելով`պաշտպանում էին իրենց Սահմանադրական իրավունքները: Այդ պատճառով նրանք ոստիկանության կողմից ենթարկվել են անօրինականության և բռնության: Այս մասին մենք արդեն իսկ հրապարակային հայտարարել ենք ու նշել, որ այն բոլոր ոստիկանները, որոնք մասնակցել են այս անօրինականությանն ու բռնություններին պետք է պատասխնատվության ենթարարկվեն համապատասխան մարմինների և արդարադատական համակարգի կողմից:

Հարկ է նաև նշել, որ ոստիկանության գործադրած անօրինականությունից և բռնությունից հետո, երբ  մարմնական վնասվածքներ ստացած նստացույցի մասնակիցները դիմում էին հիվանդանոց բուժօգնություն ստանալու`հրապարակավ  հայտարարելով, որ դիմելու են բռնության գործադրած ոստիկաններին պատասխանատվության  ենթարկելու համար, ոստիկանները առանց որևէ պատճառի, օրենքի կոպիտ խախտմամբ ազատությունից զրկել են յոթ հոգու, նպատակ ունենալով կոծկել իրենց անօրինականությունները և բռնի գործողությունները և կարծելով, որ դրանից հետո մենք չենք բարձրացնի ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիմում ենք Ձեզ պահանջով, որ միջոցներ ձեռնարկեք անհապաղ պատասխանատվության ենթարկելու այն բոլոր ոստիկաններին ,որոնք անօրինականություն և բռնություն են գործադրել սույն թվականի ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում խաղաղ նստացույցի մասնակցիների նկատմամբ: Մասնավորապես պետք է պատասխանատվության ենթարակվեն այդ գործողությունները ղեկավարող ոստիկանական բարձրաստիճան սպաները` գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը, և գնդապետ Վալերի Օսիպյանը ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության կարգի հաստատաման և մեր քաղաքացիներին վստահություն ներշնչելու համար:

Ստորագրությունները կից` 2 էջով

 

Պուրակի փոքրիկ հեղափոխականը

Եռամսյա պայքարից հետո մենք չնահանջեցին, ոչ ձմռան ցրտին, ոչ գարնան անձրևին, ոչ փոթորիկների ժամանակ, ոչ ծեծ ու ջարդի ենթարկվելիս: Այս պայքարը գնալով նոր հարթակ ստեղծեց, որտեղ Հայաստանի համար կարևորագույն խնդիրներն այսօր դարձել են ակտուալ քննարկման առարկա: Մաշտոցի պուրակը նոր մշակույթ ձևավորեց, դիտեցինք ֆիլմեր, դաստիարակեցինք ոստիկաններին, կազմակերպեցինք բազմաթիվ ակցիաներ` կանգնեցրեցինք բետոնախառնիչ մեքենային, քանդեցինք կարծրատիպերը, վերագրավեցինք բուտիկները, թաղեցինք օլիգարխին,միավորեցինք մարդկանց, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Շնորհակալություն քեզ Մաշտոցի պուրակ, մեզ բոլորիս համախմբելու համար:  Պուրակի  վաղվա օրը քոնն է,  փոքրիկ հեղափոխական….Մենք ինքնորոշված քաղաքացիներ ենք` դու ինքնորոշված տարածք:

Թեհմինե Ենոքյան

Լուսանկարը`  Հայկ Բարսեղյանի

Չենք հավատում

Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները եւ հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական եւ իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի: (more…)

Մաշտոցի պուրակ. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

-         Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

-         արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,

-         Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում:

Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձելÐÐ քաղաքացÇÝ»ñÇ իրավունքներիÝ և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությաÝÁ, որոնք Áëï ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը:

Ելնելով այս ամենից` պահանջում ենք.

Երևանի քաղաքապետարանից`

  •  անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
  • կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը  որոշումների կայացմանը:

ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության:

մայիսի 1, 2012

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ

Մաշտոցյան խրոնիկա

Ամբողջական տեսաշար` ինչ կատարվեց այսօր Մաշտոցի այգում: Բախումներ, ապամոնտաժող բրիգադի հերթական ապամոնտաժման փորձը, ակտիվիստներն երկու անգամ վրան բացելու փորձ արեցին. դիտեք տեսանյությում:

Օգնիր ինձ…

Այս կադրերից  փշաքղվեց մարմինս… Թվում է`  մի քիչ ուշադիր նայես, կթափանցես այս կենդանիների ներքին աշխարհը: Վայրի կենդանիներն այլևս վայրի չեն, երբ կենդանուն բանտարկում են  վանդակաճաղերից այն կողմ, նա կորցնում է իր են բնուոշ կենդանական բնազբները: Կեր հայթայթելու, պաշտպանվելու և բազմանալու…Լքված տարածք, վանդակաճաղեր, այդեն անտարբերության սովորած կենդանիներ: ԱՆրանք ապրում են Գյումրում, մի լքված տարածքում: Ո՞վ է պահում և ինչպիսի՞ միջոցներվ է պահում հայտնի չէ: Շարունակելի….

Տեսանյութը և լուսանկարները` Հայկ Բարսեղյանի