Դիլիջանի Զին-ավան 2 թաղամասում տեղադրված է 1 աղբաման, բայց այն չի բավարարում, որպեսզի ամբողջությամբ բնակիչները աղբը թափեն այդ աղբամանում:
Թեպետ <<Դիլի մաք>> ՍՊԸ-ն ‘աբաթը 1 անգամ մեծ ուշադրությամբ և խնամքով կատարում է աղբահանում, բայց այն բնակիչներին չի բավարարում: Թաղամասը կարիք ունի նոր աղբամանի, որովհետև 1-ը շատ քիչ է: Աղբը այնքան է շատացել, որ տեղ է զբաղեցնում բնակիչների շարքում: Թաղամասի կենտրոնական հատվածը աղբի մեջ կորած է: Աղբից տուժում են նաև թաղամասի կենտրոնական հատվածում գտնվող տները, հարակից հողամասերը: Պլասմասե տարաներն ու պոլիէթիլենային պարկերը, որ թափում են ոչ համապատասխան տեղերում, հայտնվում են բնակիչների այգիներում: Զին-ավան 2 թաղամասիերիտասարդների և երեխաների նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում շաբաթօրյակներ:
Կանաչ մտածողությունը և սերը բնության հանդեպ երեխայի մեջ դեռ պետք է դաստիարակել մանկուց, որպեսզի հետագայում որոշակիորեն նվազեն բնապահպանական խնդիրները:
<<Արդար Հայաստան>> հ/կ-ի Դիլիջանի տարածքային գրասենյակը տեղում ծանոթացավ իրավիճակին : Այժմ քայլեր են կատարվում բնակիչներից ստորագրություններ հավաքելու և պետական մարմիններին դիմելու ուղղությամբ` խնդրին լուծում տալու համար:
Ուստյան Արգամ