Շները կացարանի կարիք ունեն (տեսանյութ)

Եղվարդում  երեխաները շատ մտահոգված են շների կացարան ստեղծելու խնդրով: Մշակել են բիզնես- ծրագիր, մտածել վայրը, պատրաստել մեծ ստենդ, որտեղ կետ առ կետ նշված է իրենց կատարելիք քայլերը: Կառավարությունն անգամ այսքան մանրամասն չի նկարագրում` ինչպես է պատրաստվում լուծել այս կամ այն խնդիրը:

Եղվարդի երեխաները այս հարցում հմուտ վարպետներ են, այ եթե իրնեց դիմեն մեր քաղաքական գործիչները, նախընտրական ծրագրերը կհստակեցնեն: Սա ի միջիայլոց :)

 

 

Թեղուտ. Պայքար 2007թ-ից ի վեր (տեսանյութ)

Բնապահպանական մեծ ակցիան  Թեղուտում տեղի ունեցավ հունվարի 15-ին: Երևանից Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի տարբեր անկյուններից Թեղուտի օգնության կանչը միավորեց մի կետում: Շուրջ 250 երիտասարդներ առավոտյան հավաքվեցին Բարեկամության մետրոյի  հարևանությամբ և ուղևորվեցին այնտեղ: Տեսարանը սահմռկեցուցիչ էր… Տպավորություն էր` ընկել եմ 1915 թվական: Ծառերի սպանդ հիշեցնող տեսարանը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյությում:
(more…)

Մարդ- բնություն իտելեկտուալ խաղ

Շրջակա միջավայրի հարցերի ընդգրկմամբ ինտելեկտուալ խաղի անցկացման անցած տարի հիմք դրված ավանդույթի համաձայն Եղվարդ երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն և Եղվարդի Օրհուս կենտորնը անցկացրին Մարդ-բնություն խորագրով ինտելեկտուալ խաղ: Եթե անցած տարի խաղն անցկացվել էր միայն Եղվարդի 3 դպրոցների թիմերի միջև, ապա այս տարի այն առավել ընդգրկուն էր: Խաղն ընթացավ 5 թիմերի միջև, որոնց թվում էին Եղվարդի ուսանողության «Գալեր»,  Նոր հայկական տիպօրինակ ՀԿ «Սկարպիոնս», Հանուն Հայաստանի հարատևության շարժման «Բարեպաշտ սերունդ», ՀՀԿ Նաիրիի շրջանի ուսանողական խորհրդի «Նաիրի» թիմերը, Եղվարդի ավագ դպրոցն էլ ներկայացել էր անցած տարվա խաղի հաղթող՝ «Արևներ» թիմով: Ինտելեկտուալ խաղն ընթացավ թեժ պայքարի մթնոլորտում: Ակտիվությամբ հատկապես աչքի ընկան «Արևներ» և «Սկարպիոնս» (more…)

Բնապահպանություն հանուն զարգացման

 

Հոկտեմբերի 28-ին եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում կենտրանի աշխատակցուհի Ռ. Մանյանն ու կամավոր Մ. Ալավերդյանը կենտրոնի կամավորներին ու բնապահպանական հարցերով հետաքրքրված այլ երիտասարդների ներկայացրին իրենց միջազգային փորձը: Ռ. Մանյանը կիսեց Բելառուսում “Համագործակցություն բնապահպանություն” միջազգային երիտասարդական-կրթական բնապահպանական ֆորումին ստացած իր տպավորությունները, ներկայացրեց այդ ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ու տեղեկատվությունը կայուն զարգացման ու կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ, պատմեց ԱՊՀ երկրների բնապահպանական համագործակցության շրջանակներում երիտասարդության համատեղ ուժերով շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: (more…)

Եղվարդում լուրջ աղբահանության խնդիր կա

Եղվարդ կատարած այցելության ժամանակ մենք հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ և ծանոթացանք համայնքի խնդիրներին: Օրհուս կենտրոնի համակարգող (more…)

Եղվարդի մայրամուտը

Եղվարդում նշվեց երիտասարդության համաշխարհային օրը

1945 թվականից ի վեր նոյեմբերի 10-ը համարվում է երիտասարդության համաշխարհային օրը: Այս օրը նշվեց նաև Եղվարդ քաղաքում <> երիտասարդական- բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպվեց դաս` ավագ դպրոցի 12-րդ դասարանի երիտասարդների համար, որտեղ շնորհանդեսի միջոցով ներկայացվեց (more…)

Թափառող շները տուն են ուզում

Եղվարդում շատ են թափառող շները: Կառավարությունը լուծում է այդ խնդիրը`  սպանելով շներին, որին մենք դեմ ենք: Փողոցային շները մեծ վտանգ են ներկայացնում: Օրվա տարբեր ժամերին գրանցվել են հարձակումներ մարդկանց վրա: Չկա համապատասխան օրենք, որը կարգելի կենդանիների սպանդը: (more…)

Մենք մաքուր խմելու ջրի կարիք ունենք…

Եղվարդ համայնքում մեծ ծնդիր կա խմելու ջրի հետ կապված: Ունենք փողոցներ, որտեղ ջուրը աննպատակ հոսում է վթարված խողովակների պատճառով: Մինչդեռ կան   թաղամասեր, որտեղ բնակիչները օրվա կտրվածքով մեկ կամ երկու ժամ հազիվ են ջուր ստանում: Երևան Ջրի օպերատիվ պատասխանն է. “Մենք փող չունենք…” (more…)