Բազմիցս փորձ է արվել “Թեղուտ ՓԲԸ” կողմից Թեղուտի և Շնող համայնքների բնակչությանը դեմ տրամադրել բնապահպան-ակտիվիստներին: Թյուր կարծիք է ձևավորվել, թե բնապահպան-ակտիվիստերն այդ համայնքների թշնամին են, չեն ուզում, որ այդ համայնքները զարգանան: Վերջին Թեղուտ համայնքում տեղի ունեցած հանդիպումները բնակչության հետ, ինչպես նաև Շնողի գյուղապետի հետ ցույց տվեց, որ բնապահպաններն ու գյուղացիները կարող են փոխհամագործակցության եզրեր գտնել:
Շնող գյուղապետ` Հայկազ Քոչինյան. “Մեր ժողովրդին աշխատատեղ պետք է, ինչով կարող ենք դա ապահովե՞լ: Ես գիտակցում եմ, որ իմ ծառը, իմ ջուրն է գնում, կորչում: Ես շահագրգռված եմ, որ իմ մարդկանց աշխատատեղի հարցը լուծվի: Մենք ավելի շատ ենք այս բնության արհավիրքներից տուժելու, իմ թոռն ու իմ զավակն է տուժելու: Եկեք նստենք, նոր ծրագրեր մշակենք և ականջալուր լինենք մեկս մյուսին: Հուլիս-օգոստոս ամսին ես եմ իմ բնակչին ջրի պատասխան տալիս: Մենք տարիներ շարունակ ջրի խնդիր ունեցել ենք, բայց նաև հնար չունենք ապրելու…” (more…)