Օլիգարխիայի թաղում

ՀՀ ինքնորոշված քաղաքացին այսօր թաղեց օլիգարխին: Առավոտյան հանգուցյալի դին դրված էր Մաշտոցի այգում, անուհետև հուղարկավորության թափորը ուղևորվեց Օպերա, Հյուսիսային պողոտա, ՀՀ հրապարակ, կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը ուղևորվեց դեպի հարկայինի շենք: Այժմ օլիգարխի դին գտնվում է Մաշտոցի պուրակում: Ցանկացողները կարող են գնալ և հրաժեշտ տալ: Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

Աղոթելն արդեն թույլտվությա՞մբ է…(տեսանյութ)

Արծվանիկի պոչամբարը տեսնելուց հետո ակամայից սարսուռ ես ապրում… Իսկ երբ նայում ես Հայաստանի քարտեզի ճիշտ հակառակ կողմ, հասկանում ես, որ ևս մեկ վերք Լոռիում ենք ունենալու: Ահա այն ինչ սպասվում է Թեղուտին, եթե չկանգնեցվի այս ամենը և չգտնենք այլընտրանքային լուծումներ Լոռվա այս համայնքների համար: (more…)

Թեղուտ. Պայքար 2007թ-ից ի վեր (տեսանյութ)

Բնապահպանական մեծ ակցիան  Թեղուտում տեղի ունեցավ հունվարի 15-ին: Երևանից Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի տարբեր անկյուններից Թեղուտի օգնության կանչը միավորեց մի կետում: Շուրջ 250 երիտասարդներ առավոտյան հավաքվեցին Բարեկամության մետրոյի  հարևանությամբ և ուղևորվեցին այնտեղ: Տեսարանը սահմռկեցուցիչ էր… Տպավորություն էր` ընկել եմ 1915 թվական: Ծառերի սպանդ հիշեցնող տեսարանը կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյությում:
(more…)

Դսեղ գյուղի հրաշալիքները

Այս տարի Դսեղը փայլեց իր “Ոսկե Աշուն”-ով: Բոլորս անհամբեր սպասում էինք այս տարվա բերք ու բարիքին:
Ցուցադրվեցին ամենամեծ չափերի բանջարեղենը, մրգերի տեսականին և ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի փոքրիկ մակետը: Ցուցադրվող տեսականին բոլորին շշմեցրել էր: Թումանյանի տուն-թանգարանին կից ներկայացվեցին նաև տիկնիկային կերպարներ հեքիաթներից:Կարելի է ասել, որ ներկա էին Անուշը, Մոսին, Քաջ Նազարը, Ուստիանը, Ձախորդ Փանոսը, Գիքորը…

Երկար-բարակ հեքիաթ չպատմելու փոխարեն առաջարկում եմ նայել այդ օրը հավերժացնող ֆոտոշարքը:
(more…)

Օրինական, թե՞ անօրինակա՞ն, այ սա է խնդիրը (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը վստահեցնում է, որ Իրենց մոտ անօրինական ծառահատումներ չկան: Այ թե ինչպես է օրինական վաճառված փայտանյութը հայտնվում առանց պետհամարանիշների մեքենայում և դառնում անօրինական, արժի լսել հենց Աշոտ Դավթյանից: (more…)

Դսեղ. վայր, ուր շունչդ կտրվում է գեղեցկությունից…

Այս փոքրիկ ֆիլմը պատրաստել են հենց Դսեղի պատանիները: Ապա էլ ով, եթե ոչ իրենք կարող են լավագույնս ներկայացնել իրենց հայրենի բնությունը, գյուղի պատմությունը, հուշարձանները, տեսարժան վայրերը:

Որպեսզի ես երկար-բարակ չպատմեմ, առաջակում եմ միանգամից անցնել դիտմանը:
(more…)

Դսեղ. վայր, ուր շունչդ կտրվում է գեղեցկությունից…


Այս փոքրիկ ֆիլմը պատրաստել են հենց Դսեղի պատանիները: Ապա էլ ով, եթե ոչ իրենք կարող են լավագույնս ներկայացնել իրենց հայրենի բնությունը, գյուղի պատմությունը, հուշարձանները, տեսարժան վայրերը:

Որպեսզի ես երկար-բարակ չպատմեմ, առաջակում եմ միանգամից անցնել դիտմանը: (more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Դսեղը բացառիկ է ոչ միայն իր բնության տեսարաններով, այլև թռչնատեսակներով…

Դսեղյան այցելությունը  տպավորիչ էր հատկապես մարդկանց սրտացավ վերաբերմունքով բնության հանդեպ: Գեղեցիկ տեսարաններին ու անծայրածիր դաշտերի մասին չպատմեմ, կարող եք տեսնել տեսանյութում: Դսեղյան դաշտավայրերում մենք հանդիպեցինք բացառիկ տեսակի (more…)

Թումանյանական ծննդավայր

 

 

Դսեղ գյուղում է գտնվում Թումանյանի տուն-թանգարանը, այն ստեղծվել է նրա դստեր` Նվարդի ջանքերով:    հարևանությամբ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:Թանգարանում գտնվում է Հովհաննես Թումանյանի  անձնական իրերը և նրա ստեղծած հերոսների արձանիկները: (more…)