Մոզրովի քարանձավում փլուզումներ են գրանցվել
Անտերությունից փլուզվել է Վայոց Ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավը:Այդ մասին facebook.com սոցիալական ցանցում ահազանգեցին մի շարք ակտիվիստներ:Բնապահպան ` ակտիվիստ «Հայկական էքստրիմ ակումբ»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցոմ բացատրեց Մոզրովի քարանձավի ներկայիս վիճակը:Նրա խոսքով քարանձավը գտնվում է վերջնական բարձիթողի վիճակում,ավելի վատ լինել չէր կարող :Մեջից ահագին աղբ ենք հանել: Առաջին սենյակում` նախամուտքում, փլուզումները միանգամից աչքի էին ընկնում:
Մուտքի սենյակում ամեն ինչ ավելի սարսափելի էր` առաստաղը ճաքճքած էր և կարող էր ամեն վայրկյան թափվել ներքև:
Առաջին դահլիճում` ջրվեժների սրահում, փլուզումների հետևանքով ահագին փոշի էր ներթափանցել:
Դուրս գալուց հանդիպեցինք այն մարդկանց, ում մշակույթի նախարարությունը ԶԼՄ-ում ներկայացրել էր որպես ներկայացուցիչ: Նրանք այցելել էին ոչ թե քարանձավին, այլ հենց նրա մուտքին քանի որ, ֆիզիկապես ի վիճակի չէին ներքև իջնելու և ոչ էլ պատրաստվում էին:Ուղղակի կանգնել և ներքև էին նայում:Խնդրեցինք նրանց օգնել մեզ հետագա (more…)







