Օլիգարխիայի թաղում

ՀՀ ինքնորոշված քաղաքացին այսօր թաղեց օլիգարխին: Առավոտյան հանգուցյալի դին դրված էր Մաշտոցի այգում, անուհետև հուղարկավորության թափորը ուղևորվեց Օպերա, Հյուսիսային պողոտա, ՀՀ հրապարակ, կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը ուղևորվեց դեպի հարկայինի շենք: Այժմ օլիգարխի դին գտնվում է Մաշտոցի պուրակում: Ցանկացողները կարող են գնալ և հրաժեշտ տալ: Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան

S.O.S. Սևան հիմա կամ երբեք…(տեսանյութեր)

Վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն ասաց .«Մենք չենք հասցնում մեր կառավարության հետևից իրենց փչացրածն ուղղել: Եթե նույնիսկ կառավարության ինչ-որ որոշում է փոխվել, ապա դա այնպես չի փոխվել, որ հաջորդ քայլ չի լինելու…» (more…)

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրի սակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկ միլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։ Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ը կունենա ջրի սակավության լուրջ խնդիր։ Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքը:
(more…)

Սոթք, մենք ձեզ հետ ենք…

Դիլիջան քաղաքում, լսելով Սոթքում տեղի ունեցող դեպքերի, գյուղի աղտոտվածության և գետի ծայրահեղ կեղտոտ վիճակի մասին, դիլիջանցիները ի աջակցություն Սոթք համայնքի`հավաքել են մոտ 50 ստորագրություն ընդդեմ Սոթքի ոսկու հանքի ոչ էկոլոգիապես անվտանգ շահագործման գործընթացին: (more…)

Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Սոթքում գետի ջրերը արտասովոր գույներ ունեն

Այս բնակչուհին մինչև օրս չգիտի` ինչ կա  այդ ջրերի մեջ: Նա իր այգին, ծառերը, թփերը, կարճ ասած` բոստանը այս գետի ջրերով է ջրում: Եվ տարվա վերջում ստանում անարատ, Էկոլոգիապես “մաքուր” բերք: Բայց ինչ կարող է անել, ինքն էլ չգիտի, այլ ջրի աղբյուրներ գյուղում պարզապես չկան…իՆչ էլ կար արդեն ապականված է…

 

 

Թեհմինե Ենոքյան

Ինչ անեն երիտասարդներ՞ը…

Սոթքի երիտասարդությունը  չունի կոնկրետ հնարավորություն ապագա սպորտսմեններ դաստիարակելու։ Դրա համար մեզ անհրաժեշտ է նախ  ունենալ մարզիչներ, սպորտդահլիճ, և իհարկե մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել այս նախագծին։ (more…)

Սևան-Սոտք

Սոտք գյուղում անցկացված հանրային քննարկման մասնակիցները պահանջում են ապամոնտաժել Սոտքում հանքանյութը մանրացնող սարքը եւ պատժել «GeoProMining Gold» ընկերությանը Սեւանա լճի ջրահավաք ավազանում անօրինական շինարարության համար: (more…)