Գնդեվանքը քանդվում է

Գնդեվանք կատարած   այցելության ժամանակ մենք ականատես եղանք  ցավալի տեսարանի:Վայոց Ձորի ամենաշքեղ մատանին քանդվում է:Տանիքը անձրևներից քանդվում է:Գնդեվանքի վանական համալիրը իր գեղեցկությամբ իր մոտ է կանչում բազմաթիվ այցելուների:

Գնդեվանքը միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի  մարզի Գնդեվազ  գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ` Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ: Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը: Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ: Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները ` մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ` նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը:

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը: Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»:

Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը` մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում: Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը:

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան: Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը: Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով վանքը կոչվել է Գնդեվանք: Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք:

Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին: Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան` արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով: Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված: Ներսում` գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները:

999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ: Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն:

1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել:

1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել: 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ: Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը` եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին: Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է:

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ: Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է` նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով:

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը` ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով:
Գնդեվանքի հուշարձանների խումբը բաղկացած է մեկ եկեղեցուց, գավիթից, բնակելի շենքերից, պարսպապատ է, պարսպից ներս կան գերեզմաններ: Ըստ տեղեկությունների` այն կառուցվել է 936թ-ին: Վանքն ուշագրավ է հատկապես հատակագծային լուծմամբ, համարյա եզակի է հայ ճարտարապետության մեջ:

Դիմում ենք `բոլորին  եկեք օգնենք Գնդեվանքին,որպիսի նա չկորցնի իր փայլն ու գեղեցկությունը :

      

      

   

      

     

Մարիանա Արշակյան

 

 

Ջերմուկցիները դիմում են նախագահին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ  ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ջերմուկի բնակիչներ

Մեծարգո պարոն Նախագահ

Շնորհակալությամբ ենք արձանագրում մեր քաղաքի հանդեպ Ձեր ցուցաբերած բացառիկ ուշադրության և վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում Ջերմուկ քաղաքի առջև բացվել են զարգացման նոր հեռանկարներ: Մենք ուրախությամբ ենք տեսում, թե ինչպես են մեր քաղաքում կառուցվում նոր առողջարաններ և հյուրանոցներ, պայմաններ ստեղծվում լեռնադահուկային սպորտի և հանգստի այլ ձևերի զարգացման համար: Ձեր անմիջական հովանու ներքո վերջին տարիներին Ջերմուկում անցկացվող շախմատային տարբեր մակարդակի հեղինակավոր միջազգային մրցաշարերը մեր քաղաքն ուրվագծել են նաև համաշխարհային շախմատի քարտեզներում` Ջերմուկին տալով նոր և հավելյալ բարի համբավ ու հնչեղություն: Մենք քաջ գիտակցում ենք նաև, որ Շվեյցարիայից հրավիրված փորձագետների մասնակցությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված և ընդունված Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագիրը և դրան հաջորդած Ջերմուկ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը Ջերմուկում Ձեր կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությունների և այնտեղ հնչեցված հանձնարարականների արդյունքն են: Հաշվի առնելով վերոգրյալը` մենք Ձեզ դիմում ենք որպես մեր քաղաքի լավագույն բարեկամի և հովանավորի, ներկայացնելով այն համընդհանուր մտահոգությունները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում են Ջերմուկ քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչներին, քաղաքի մշտական այցելուներին, տարբեր բնապահպանական կազմակերպություններին:

Խոսքը վերաբերում է Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության, (որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գրանցված “ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ” ընկերության դուստր ընկերություն), կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորություններին և դրա հետ կապված հնարավոր ռիսկերին:

Կարծում ենք, որ մասնագիտական խորը գիտելիքներ կամ փորձագիտական հետազոտություններ պետք չեն հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Ջերմուկ քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում բաց եղանակով մետաղական հանքավայրի շահագործումը անմիջապես կհանգեցնի այդ տարածքի ամայացմանն ու բնակավայրերի ոչնչացմանը:

Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ցանկացած տեղանքում առաջացնում է բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են` հաշվի առնելով քաղաքի առողջարանային, հատկապես ջրաբուժական ուղղվածությունը: (more…)

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը Նիդերլանդներում

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի շենքի դիմացից մինչև Թուրքիայի դեսպանատուն “Կարոտ” հայկական հասարակական կազմակերպությունը, տեղի կազմակերպությունների հետ համատեղ, անց է կացրել ջահերով երթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի  զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ:Ինչպես հայտնում է “Կարոտ”-ի ղեկավար  Վարուժ Վարդանյանը, կազմակերպությունը նպատակ ունի համախմբել Հայաստանի և Սփյուռքի կառույցներին` մշակելով  համագործակցության լայն ծրագիր` կապված Մեծ Եղեռնի 100-ամյակի նշման հետ:

Ծրագրի համաձայն, 2015թ. ապրիլի 24-ին բոլոր հայերը, աշխարհի որ ծայրում էլ ապրեն, միաժամանակ պետք է ներկա գտնվեն ցույցերին կամ սգո արարողություններին:  Ապրիլի 24-ին ներկայացվեց նաև “Կարոտ” պարային համույթի “Դեյր Զոր” պարը: Միջոցառմանը ներկա էր ավելի քան 500 մարդ:
 

Նիդերլանդների Թագավորության

“Կարոտ” հայկական հասարակական կազմակերպություն

26.04.2012

Մահախոսական` մահացել է Օլիկ Գարխյանը

Այսօր առավոտյան կյանքից վաղաժամ հեռացավ բոլորի կողմից սիրված ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, ՀՀ պատվավոր քաղաքացի Օլիկ Գարխյանը: Հետխորհրդային տարիներից սկսած՝ նա հայրենանվեր գործունեություն է ծավալել բետոնապատման, գերեզմանաշինության, սավունաշինության, մոթելաշինության և բուծիկապատման, հանքակերության և դոլարաբուծության ոլորտներում, արժանացել է նախագահական մի շարք (more…)

Բաց նամակ Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին

Հայաստանում Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի
ղեկավար տիկին Սիլվիա Զեհեին
հասցե` ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1

Բաց նամակ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Մեծարգո տիկին Զեհե,
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացման, պետության միջազգային պարտաորությունների պատշաճ եւ լիարժեք իրականացման համար: Եվրոպայի խորհուրդը Եվրոպական միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրման է ենթակա նաեւ հանրային սեփականության եւ հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու` հասարակության անդամների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքի իրականացումը:

Մենք ի գիտություն ենք ընդունում 1677 բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված կոչը` պրակտիկայում հարգելու հավաքների ազատության սկզբունքը, ի կատար ածելու հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության պահանջները եւ իրականացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից համատեղորեն իրականացվող ծրագրի արդյունքում ներկայացվող հանձնարարականները:

Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող (more…)

Բաց նամակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար
պարոն Տրայան Հրիսթեային
հասցե` ք. Երեւան, Ֆրիկի 21

Բաց նամակ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Մեծարգո պարոն Հրիսթեա,
Եվրոպական միությունը արժեքավոր գործունեություն է իրականացնում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման եւ ամրապնդման, խաղաղ հավաքների ազատության, միջմարդկային հարաբերությունների զարգացման, տնտեսության եւ շրջակա միջավայրի բարելավման համար: Պատվիրակության հիմնական նպատակն է շարունակել սերտ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ:

Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս (more…)

Բաց նամակ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչեւային

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող
տիկին Դաֆինա Գեռչեւային
հասցե` ք. Երեւան, Պետրոս Ադամյան 14

Հայտարարություն Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Հարգելի տիկին Գեռչեւա,
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով, ի թիվս այլնի, ամրապնդում է ժողովրդավար կառավարումը` հաշվետվողականությունը բարելավելու, կառուցակարգերի և կարողությունների զարգացումը խթանելու և հանրության մասնակցությունն ընդլայնելու ճանապարհով: Շրջակա միջավայրերի և աղետների ռիսկերի կրճատումը ներառվում է զարգացման ազգային և տեղական հայեցակարգերի և ծրագրերի մեջ:

Սկսած 1993 թվականից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են ժողովրդավարական կառավարման, շրջակա միջավայրի անվտանգությանը եւ սոցիալական-տնտեսական կայունությանը, քաղաքացիների առողջության ու բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցառումներ: Այդ ընթացքում ծախսվել ու ծախսվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք պետք է ունենային երկրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, շրջակա միջավայրի վիճակի բարելավման տեսանելի արդյունքներ:

Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման (more…)

Բաց նամակ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության
Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին
հասցե` ք. Երեւան, Սունդուկյան 64/1

Հայտարարություն Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ

Մեծարգո դեսպան,
ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական սկզբունքներից են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը: 2000 թվականին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրման նպատակն է եղել աջակցել Հայաստանին զարգացման տարբեր բնագավառներում, այդ թվում` օրենսդրական բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության հզորացմանը: ԵԱՀԿ գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից է շրջակա միջավայրի պաշտպանությունը: (more…)

Եկել է ինքնորոշված քաղաքացու ժամանակը

Մենք` ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս, պաշտպանում ենք
ՄԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն 2 ամիս է, ինչ մենք պաշտպանում ենք Երևանի Մաշտոցի պուրակը (ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏԱՆ
ՄՈՏ): Այն ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է: Քաղաքապետարանը փորձում է այգին ապօրինաբար վերածել
առևտրի գոտու` ՄԻ ՔԱՆԻ ԱՆՁԱՆՑ (more…)

Կառավարության կողմից Թեղուտի խնդրով զբաղվելը եղել է միայն այն, որ ձեւական հանձնաժողովներ է ստեղծել, որոնք ոչինչ չեն արել

Մարտի 23-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով 2012թ. մարտի 13-ին ստեղծված նոր աշխատանքային խումբը հասարակության հետ Վանաձորում մտադիր է քննարկել «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր»-ը: բնապահպան ակտիվիստները եւ մի շարք հասարակական կազմակերպություններ չեն մասնակցելու քննարկմանը: Որպես հիմնավորում նրանք հայտարարում են. (more…)