Արդյո՞ք մարդն իրեն պատասխանատու զգում է կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցած աղետների համար

Մարդկությունն իր գոյության հենց սկզբից օգտվել է բնության բարիքներից: Անտառի միջոցով տաքացել է. պատրաստել հարմարավետ կահույք, ընդերքից արդյունահանել է օգտակար հանքանյութեր` կառուցել ատոմակայաններ, ինքնաթիռներ գնացքներ ու մեքենաներ, պերճաշուք կանանց համար նրբագեղ զարդեր: Իր համար ստեղծելով բարեկեցիկ պայմաններ` մարդը չի խորհել բնության հավասարակշռության խաթարման մասին: (more…)

Հայաստանը «կերակրող» ծուխը

Մի անգամ Ալավերդիում լսեցի, թե ինչպես մեկը Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխի մասին ասաց. «Ալավերդին կերակրող ծուխն է»: Անուղղակի իմաստով այս արտահայտության իմաստն այն էր, որ մարդիկ աշխատանք ունեն: Իսկ եթե ուղղակի իմաստով վերցնենք, ապա ընդհանուր առմամբ Ալավերդու պղնձաձուլարանի, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանների, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանի եւ շատ ու շատ այլ գործարանների  արտանետած ծուխն իսկապես կերակրում է մեր թոքերը տարաբնույթ վնասակար նյութերով:

Ինչ լավ կլիներ, որ մեր գործարաններն աշխատատեղերով ապահովեին` շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը պատճառող վնասը  հասցնելով մինիմալի եւ խստորեն պահպանեին բնապահպանական բոլոր նորմերը:

Դեռ շատ “ջրեր կհոսեն…”

Մի տխուր պատմություն Հրազդան գետի, Քաղսի գյուղի, տարածաշրջանի կոյուղագծերի ու մաքրման կայանի մասին…


Եղել է, չի եղել, Սևանա լիճ է եղել, այդ լճից սկիզբ է առել Հրազդան գետը, այդ գետը անցել է Քաղսի գյուղի տարածքով, ու ոռոգել է այդ գյուղի այգիները: Այդ տարածքում մաքրման կայան է եղել, որտեղ զտվել են տարածաշրջանի կոյուղաջրերը, ու եկել, միացել են Հրազդան գետին: Հետո եղել է այնպես, որ մաքրման կայանը դադարել է աշխատել, իսկ կոյուղաջրերը (more…)

Հրազդանի ցեմենտի գործարանն աշխատում է նաեւ կիրակի օրերին

Անցած կիրակի քաղաքից դուրս էինք գնացել: Վերադառնալիս ուշադրությունս գրավեց Հրազդանի ցեմենտի գործարանից շրջակայքում տարածվող ծուխը:  Եւ այս աղտոտված մթնոլորտում ապրող հրազդանցիներին դեռ սպասվում է (more…)

Հրազդանում շների որս է սկսվել

Շները որպես տան պաշտպան մեր նախնիները պահել են համարյա յուրաքանչուր տանը: Երբ շունը հաչում էր, նշանակում էր տուն անծանոթ մարդ է մտել, կամ որևէ վտանգ կա շրջակայքում: Շները այն միակ կենդանիներից են, որոնք հավատարիմ են մնում մարդուն անգամ երբ մենք նրանց հետ վատ ենք վարվում: Շները ոչ միայն պաշտպանում են տունը  անծանոթներից, գողերից, այլ նաև շատ լավ զգում են, թե ինչ վտանգներ կան տարածքում, ինչ տեսակի մարդիկ են մտնում տուն կամ ինչ մտքերով են յադ մարդիկ տուն մտնում:

(more…)

Հրազդանի կործանվող “Տիտանիկը”

Հրազդան կատարած այցի ժամանակ ես հանդիպեցի մի մեեեեեեեեեեեեեեեեծ երկաթի կտորի….. Այն ուղակի խորտակվում էր Ծովինար լճակի ալիքների մեջ:)))))))))))))))))

Հրազդանյան կոլորիտ

Տարօրինակ է, որքան գեղեցիկ է բնությունը, այնքան մեծ է գայտակղությունն այն հնարավորինս շատ փչացնել, կեղտոտել և ավիրել հանուն մի քանի հազար դոլարի…….Կուզենայի հուսալ, որ բնապահպանական ակցիաներ հաճախ կկազմակերպվեն Հրազդանում: (more…)

Բնապահպանական ակցիա Հրազդանում

Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այս տարին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է անտառների պահպանության տարի,  այդ օրվա շրջանակներում Հրազդան քաղաքից դեպի Աղավնաձոր գյուղը  տանող ճանապարահահատվածին հարող անտառային տարածքում կազմակերպվել էր անտառամաքրման ակցիա: (more…)