Ջերմուկցիները դիմում են նախագահին
ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ջերմուկի բնակիչներ
Մեծարգո պարոն Նախագահ
Շնորհակալությամբ ենք արձանագրում մեր քաղաքի հանդեպ Ձեր ցուցաբերած բացառիկ ուշադրության և վերաբերմունքի մասին, ինչի արդյունքում Ջերմուկ քաղաքի առջև բացվել են զարգացման նոր հեռանկարներ: Մենք ուրախությամբ ենք տեսում, թե ինչպես են մեր քաղաքում կառուցվում նոր առողջարաններ և հյուրանոցներ, պայմաններ ստեղծվում լեռնադահուկային սպորտի և հանգստի այլ ձևերի զարգացման համար: Ձեր անմիջական հովանու ներքո վերջին տարիներին Ջերմուկում անցկացվող շախմատային տարբեր մակարդակի հեղինակավոր միջազգային մրցաշարերը մեր քաղաքն ուրվագծել են նաև համաշխարհային շախմատի քարտեզներում` Ջերմուկին տալով նոր և հավելյալ բարի համբավ ու հնչեղություն: Մենք քաջ գիտակցում ենք նաև, որ Շվեյցարիայից հրավիրված փորձագետների մասնակցությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված և ընդունված Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագիրը և դրան հաջորդած Ջերմուկ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակումը Ջերմուկում Ձեր կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցությունների և այնտեղ հնչեցված հանձնարարականների արդյունքն են: Հաշվի առնելով վերոգրյալը` մենք Ձեզ դիմում ենք որպես մեր քաղաքի լավագույն բարեկամի և հովանավորի, ներկայացնելով այն համընդհանուր մտահոգությունները, որոնք վերջին շրջանում անհանգստացնում են Ջերմուկ քաղաքի և հարակից բնակավայրերի բնակիչներին, քաղաքի մշտական այցելուներին, տարբեր բնապահպանական կազմակերպություններին:
Խոսքը վերաբերում է Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության, (որը հանդիսանում է Մեծ Բրիտանիայում գրանցված “ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ” ընկերության դուստր ընկերություն), կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործման հնարավորություններին և դրա հետ կապված հնարավոր ռիսկերին:
Կարծում ենք, որ մասնագիտական խորը գիտելիքներ կամ փորձագիտական հետազոտություններ պետք չեն հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ Ջերմուկ քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքում բաց եղանակով մետաղական հանքավայրի շահագործումը անմիջապես կհանգեցնի այդ տարածքի ամայացմանն ու բնակավայրերի ոչնչացմանը:
Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ցանկացած տեղանքում առաջացնում է բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում, մեր կարծիքով, պարզապես անթույլատրելի են` հաշվի առնելով քաղաքի առողջարանային, հատկապես ջրաբուժական ուղղվածությունը: (more…)








թույլ է տալիս այդ անընթեռնելի տառերով լինքերի վրա սեղմելով կարդալ ազգային պարկի 2007 – 2011թթ. կառավարման պլանը, նայել քարտեզները եւ այլն: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 22-ին «Ինչու՞ բնապահպանության նախարարության կայքում չեն գործում «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007 – 2011թթ. կառավարման պլանների լինքերը» վերնագրով հաղորդագրության մեջ գրել էի, որ վերոնշյալ լինքերը չեն գործում: Հաղորդագրությանն արձագանքեց Բնապահպանության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը` գրելով, որ «տեղյակ է պահվել համապատասխան մասնագետին հարցը կարգավորելու համար: Այս պահին Սևանի լինքը բացվում է, մյուսը կկարգավորվի: 




