Պարոնայք պաշտոնյաներ, բարեկարգեք գոնե ձեր աշխատավայրի դիմացի այգին

Անցյալ  ամառ ՀՀ կառավարության 1-3 տների միջեւ ընկած այգով անցնելիս ապշած էի մնացել: Այգու տարածքն այնքան կեղտոտ էր, որ կարելի էր համարել Երեւանի ամենակեղտոտ վայրերից մեկը: Եթե այն գտնվեր Երեւանի ծայրամասերում, երեւի այդքան չզարմանայի, քանի որ մատների վրա կարելի է հաշվել Երեւանի այն այգիները, որոնք խնամվում են, բայց որ մայաքաղաքի կենտրոնում, ՀՀ գործադիր իշխանության նստավայրի մոտ նման կեղտոտ վիճակ կտեսնեի, անկեղծ` չէի սպասում: Այս տարի հուլիսի 31-ին կրկին այգու մոտով էի անցնում: Այս անգամ էլ ուշադրությունս գրավեցին չգործող շատրվանները, որոնք անցյալ տարի էլ չէին գործում: Հետաքրքիր է, թե ինչու չեն նորոգվում ու գործում շատրվանները, ինչու չի բարեկարգվում այգին: Մի՞թե այսքան ժամանակ մեր պաշտոնյաներից որեւէ մեկին չի մտահոգել իր աշխատավայրի մոտի այգու վիճակը: Իսկ չէ որ նրանց համար շատ ավելի հաճելի կլիներ իրենց աշխատասենյակների պատուհաններից տեսնել

մաքուր, բարեկարգ, խնամված ծառերով ու թփերով, ծաղկաշատ, գործող շատրվաններով այգի ներկայիս գորշ տեսարանի փոխարեն:  Եթե մեր ղեկավարներին չի հուզում իրենց աչքի առաջի տեսարանը, ապա էլ ինչ խոսենք մյուս այգիների մասին: Իսկ մի գուցե միտք կա այս այգու տեղում էլ մի հյուրանոց կառուցել, ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է:

800 000 դրամ և հարցը փակված է…

Սյունիքի մարզի Շղարշիկ համայնքում տեղի է ունեցել թափոնաջրերի արտահոսք:
Ով է պատասխան տալու այն դեպքում, եթե դատական հայցը մերժվել է, ուղղակի անհիմն պատճառաբանություններուվ, թե իբրթափոնակոջրերի մեջ թունավոր մետաղներ չեն պարունակվում, իսկ ինչի՞ մեջ են թունավոր մետաղներ պարունակվում:

Հայաստանը «կերակրող» ծուխը

Մի անգամ Ալավերդիում լսեցի, թե ինչպես մեկը Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխի մասին ասաց. «Ալավերդին կերակրող ծուխն է»: Անուղղակի իմաստով այս արտահայտության իմաստն այն էր, որ մարդիկ աշխատանք ունեն: Իսկ եթե ուղղակի իմաստով վերցնենք, ապա ընդհանուր առմամբ Ալավերդու պղնձաձուլարանի, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանների, Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանի եւ շատ ու շատ այլ գործարանների  արտանետած ծուխն իսկապես կերակրում է մեր թոքերը տարաբնույթ վնասակար նյութերով:

Ինչ լավ կլիներ, որ մեր գործարաններն աշխատատեղերով ապահովեին` շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը պատճառող վնասը  հասցնելով մինիմալի եւ խստորեն պահպանեին բնապահպանական բոլոր նորմերը:

Հյուսիսային պողոտայում քայլելը վտանգավոր է դառնում

Օգոստոսի 4-ին` երեկոյան, անցնում էի Հյուսիսային պողոտայով եւ զարմանքով տեսա, որ ամբողջ պողոտայի երկայնքով գտնվող անձրեւատարները քարուքանդ էին եղել: Նույնիսկ էլեկտրական լամպի սյունն էր թեքվել: Պատահում էին անուշադիր անցորդներ, ովքեր քիչ էր մնում ընկնեի քանդված անձրեւատարների

մեջ: Ակամայից մտածում ես, որ մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մի օր Երեւանի կենտրոնը հնարավոր է` փլուզվի, իրականություն են դառնում: Բայց չէ որ Հյուսիսային պողոտան ընդամենը վերջին տարիներին է կառուցվել…

Հարգարաժան քաղաքաշինության նախարար, հարգարժան Երեւանի քաղաքապետ, հարգարժան Հյուսիսային պողոտան նախագծող ճարտարապետ`

-ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Հյուսիսային պողոտայի վթարային վիճակը վերացնլու համար

- ինչի՞ պատճառով են քանդվել անձրեւատարները

-որքանո՞վ է իրական այն կանխատեսումը, որ Հյուսիսային պողոտան կարող է քանդվել:

Արագիլների հայրենիքը

 Վայոց Ձորի ճանապարհին կա մի գյուղ, կոչվում է Սուրենավան, այստեղ ամեն քայլափոխի ամեն մի էլեկտրական սյան ձողերի վրա կարող ես հանդիպել արագիլների բների: Նրանք միշտ մի ոտքի վրա կանգնած են և գրեթե երբեք չեն հոգնում…

Այս  արագիլներին  հանդիպեցինք (more…)

ՎԱՆԱԿԱՏՈՒՆ ԳՆԴԵՎԱԶԻՑ ՁԱԳՈՒԿ Է ՈՒՆԵՑԵԼ

 

Օգոստոսի երեքին մեր փիսոն երեք հատ ձագուկ է ունեցել:Ձագերը առողջ են և սպասում ենք թե, երբ են աչքերը բացելու: Սպասեք նորությունների…

 

Եթե այս ծառերը խոսել իմանային…

Նրանց հայրենիքը Հարավային Կորեան է, Հյուսիսային Ամերիկան, Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, Հնդկաստանը……

Այս շարքը եթե շարունակեմ, աշխարհի քարտեզը կգծեմ…:) Ստեփանավանից ոչ հեռու, Գյուլագարակ գյուղում է գտնվում շատերի համար հայտնի, իսկ շատերի համար էլ ոչ այնքան` (more…)

Մարց գյուղի խնդիրները և բնակիչները

Գյուղ տանող ճանապարհը ընդհանուր մայրուղուց 6 կմ հեռավոռության վրա է: Երբ մոտենում ես գյուղի ճանապարհին, հեռվում նկատվում են տների տանիքները, հասկանում ես, որ Հայաստանի ևս մի գողտրիկ դրախտավայր է թաքնված ձորերի և անտառների արանքում: Ոլոր-մոլոր ճանապարհը բարձրանում էր դեպի վեր ու էլի վեր: (more…)

Մխիթար Արշակյանը օձերի պաշտպան

Գնդեվազ կատարած այցելության ժամանակ մենք տեղեկացանք, որ մոտ օրերս հայկական իժ տեսակի օձեր են “սպանվել”… Սա կատակ չէ, օձերին չի կարելի սպանել… Բնության կարեվորագույն օրենքներից մեկն էլ հենց այն է, որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է: (more…)