Մաշտոցի պուրակ. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը

Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.

-         Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

-         արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,

-         Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում:

Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձելÐÐ քաղաքացÇÝ»ñÇ իրավունքներիÝ և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությաÝÁ, որոնք Áëï ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը:

Ելնելով այս ամենից` պահանջում ենք.

Երևանի քաղաքապետարանից`

  •  անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
  • կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը  որոշումների կայացմանը:

ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության:

մայիսի 1, 2012

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն

Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն

Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ

Գարնան շունչը

Սիրում եմ գարունը, նրա ոգին ու ամեն ինչը:Սիրում եմ բնությունը, նա էլ ինձ է սիրում, ես գիտեմ:

Հարգելի ընթերցողներ`  Ձեզ եմ նվիրում Վահան Տերյանի այս  գեղեցիկ բանաստեղծությունը :Վայելեք  …..

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…


Մաշտոցյան խրոնիկա

Ամբողջական տեսաշար` ինչ կատարվեց այսօր Մաշտոցի այգում: Բախումներ, ապամոնտաժող բրիգադի հերթական ապամոնտաժման փորձը, ակտիվիստներն երկու անգամ վրան բացելու փորձ արեցին. դիտեք տեսանյությում:

Երեւանի գանանային ծաղիկները

Երեւանի գարնանային ծաղիկները` վայելեք………………………….

Օգնիր ինձ…

Այս կադրերից  փշաքղվեց մարմինս… Թվում է`  մի քիչ ուշադիր նայես, կթափանցես այս կենդանիների ներքին աշխարհը: Վայրի կենդանիներն այլևս վայրի չեն, երբ կենդանուն բանտարկում են  վանդակաճաղերից այն կողմ, նա կորցնում է իր են բնուոշ կենդանական բնազբները: Կեր հայթայթելու, պաշտպանվելու և բազմանալու…Լքված տարածք, վանդակաճաղեր, այդեն անտարբերության սովորած կենդանիներ: ԱՆրանք ապրում են Գյումրում, մի լքված տարածքում: Ո՞վ է պահում և ինչպիսի՞ միջոցներվ է պահում հայտնի չէ: Շարունակելի….

Տեսանյութը և լուսանկարները` Հայկ Բարսեղյանի

Երկու տարբեր աշխարհներ

Յուրաքանչյուրը մեզանից, թեկուզ մի քանի րոպեով, գտնվելով` Մաշտոցի պուրակում, կարծես ձեռք է բերում  նոր որակ, նոր մտածողություն, նոր զգացողությունները: Տարեց սերունդը երիտասարդանում է, երիտասարդները` ոգևորվում: Նոր գաղափարների, նոր մտահղացումների,  մեր ներքին զգացողությունների արտացոլանքն է Մաշտոցի այգին:

Երկու ճակատների բաժանված հասարակության  տարբեր մշակույթներ, որակներ և աշխարհայացք այսօր տեղ է գտել Մաշտոցի պուրակում: Աշխարհին նայելու մեր տեսանկյունը, մեր աշխարհընկալումը մի բևեռում է, իսկ ոստիկանության և օլիգարխներին բնորոշ աշխարհընկալումը մյուս բևեռում  Հայկ Բարսեղյանի նկարահանած տեսանյութը դրա վառ օրինակն է: Իչպե՞ս ենք տեսնում և զգում աշխարհը մենք, և ինչպես են տեսնում նրանք:

Լուսանկարը և տեսանյութը ` Հակ Բարսեղյանի

Թեհմիեն Ենոքյան

 

Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը Նիդերլանդներում

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի շենքի դիմացից մինչև Թուրքիայի դեսպանատուն “Կարոտ” հայկական հասարակական կազմակերպությունը, տեղի կազմակերպությունների հետ համատեղ, անց է կացրել ջահերով երթ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի  զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մարդ:Ինչպես հայտնում է “Կարոտ”-ի ղեկավար  Վարուժ Վարդանյանը, կազմակերպությունը նպատակ ունի համախմբել Հայաստանի և Սփյուռքի կառույցներին` մշակելով  համագործակցության լայն ծրագիր` կապված Մեծ Եղեռնի 100-ամյակի նշման հետ:

Ծրագրի համաձայն, 2015թ. ապրիլի 24-ին բոլոր հայերը, աշխարհի որ ծայրում էլ ապրեն, միաժամանակ պետք է ներկա գտնվեն ցույցերին կամ սգո արարողություններին:  Ապրիլի 24-ին ներկայացվեց նաև “Կարոտ” պարային համույթի “Դեյր Զոր” պարը: Միջոցառմանը ներկա էր ավելի քան 500 մարդ:
 

Նիդերլանդների Թագավորության

“Կարոտ” հայկական հասարակական կազմակերպություն

26.04.2012

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ՆԱԵՒ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող   միջոցառումներ անցկացվեցին նաև Վայոց Ձորի մարզում: Ոգեկոչման միջոցառումերի շարքն ամփոփվեց առողջառանային Ջերմուկ քաղաքում:  Ս.Գայանե եկեղեցու բակում հավաքված երիտասարդներն ու համայքի ղեկավարությունը քայլերթով ուղվեցին դեպի եղեռնի զոհերի և Արցախյան հերոսամարտում ընկածների հուշաքարինծ աղիկներ դնելու և մեկ անգամ ևս գլուխ  խոնարհելուայն հայորդիների առջև, ովքեր դեռ ապրելու հավատով էին լցված և կյանքն արարելու հույսով:Քայլերթի ընթացքում երիտասարդները հնչեցրել են հայրենասիրական երգեր և որպես պահանջատեր ոճրագործներինուղել իրենց խոսքը` բացականչելով ճանաչում և հատուցում: 97 տարվա եղերական ղողոնջիցհետո երիտասարդների կոչն էր համխմբվել  այլևսհաղթական ոգով ապրելու համար: Երթի մասնակիցները հուշաքարին ծաղիներ դնելով` մեկ րոպելռությամբ հարգեցին 1,5մլն հայերի հիշատակը, իսկ վերջում որպես ազգային արժանապատվության կրողներ` երիտասարդները վառեցին Թուրքիայի դրոշը:

 Narek Mirzoyan

Քաղաքական ուժերը ապրիլի 24-ին քարոզչությամբ չեն զբաղվելու:

                                                                                                                                                                                                         Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը կարծես թե միացել են Հայ հեղափոխական դաշնակցության` ապրիլի 24-ը լռության օր  հայտարարելու եւ քարոզչություն չանելու կոչին:

Այսպես, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ դա անհեթեթ հայտարարություն է. «Ապրիլի 24-ը այնպիսի օր է, որ հայտարարելու կարիք չկա, դրա մասին չի կարելի հայտարարություն անել: Ապրիլի 24-ը մեզ համար բավականին լուրջ իրողություն է, դա մեր ազգային արժանապատվությունն է, իսկ այն, ինչը որ ազգային արժանապատվություն է, դա հայտարարություններով չի իրականացվում»,- ասաց նա` շեշտելով, որ այդ օրը, բնականաբար, չի կարելի քարոզչություն անել:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանն էլ նշեց, որ «իրենք հայ ժողովրդի մի մասնիկն են եւ այդ օրը հարգելու են մեր միլիոնավոր նահատակների հիշատակը»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանն էլ  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ապրիլի 24-ին երթ են անելու դեպի Ծիծեռնակաբերդ, ինչպես եւ նախորդ 4 տարիներին են արել: Այդ օրը ՀԱԿ-ը շրջաններում ընտրողների հետ հանդիպումներ չի ունենալու:

Նշենք, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ` ապրիլի 20-ին,  Գավառում հայտարարել է, որ  թեեւ ապրիլի 24-ը քարոզարշավի օր է լինելու, եւ ամեն կուսակցություն ուզում է իր քարոզչությունը մեկ օր էլ ավելի անել, Դաշնակցությունն այդ օրը դադարեցնելու է  իր քարոզչությունը եւ կոչ է անում մյուս բոլոր քաղաքական ուժերին եւս այդպես վարվել:

Օլիգարխիայի թաղում

ՀՀ ինքնորոշված քաղաքացին այսօր թաղեց օլիգարխին: Առավոտյան հանգուցյալի դին դրված էր Մաշտոցի այգում, անուհետև հուղարկավորության թափորը ուղևորվեց Օպերա, Հյուսիսային պողոտա, ՀՀ հրապարակ, կանգ առան ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Այնուհետև մարդկանց հոծ բազմությունը ուղևորվեց դեպի հարկայինի շենք: Այժմ օլիգարխի դին գտնվում է Մաշտոցի պուրակում: Ցանկացողները կարող են գնալ և հրաժեշտ տալ: Մանրամասները` տեսանյութում:

Հեղինակ` Թեհմինե Ենոքյան