Ահազանգ. Դալմայի այգիների անտառային գոտի ճանաչված հատվածում շինարարություն են սկսել

Status: Open February 07, 2019 at 18:27


Ահազանգ. Դալմայի այգիների անտառային գոտի ճանաչված հատվածում շինարարություն են սկսել
«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն ահազանգում է.

«Դալմայի այգիների անտառային գոտի ճանաչված հատվածում շինարարություն են սկսել: Շինարարական եռուզեռը սկսվել է Լենինգրադյան փողոցի վերջնամասում, որտեղ ջրանցքի ելքն է դեպի այգիներ, մոտ 100 մետր ներքև սկսել են քանդել լանջը: Հազարամյակների այգին պատմական հուշարձան ճանաչելու փոխարեն ոչնչացրեցին, հիմա էլ այդ մնացած փոքր կտորն են ոչնչացնում, 3000 տարվա ջրանցքի ելքն են փակում...
Անտառային գոտու սահմանները պետք է հստակեցնել և պարզել, թե ինչ շինարարություն է սկսվել, ինչ իրավական հիմքերով»:


Back to tickets list