ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԱՎ “SOS ՍԵՎԱՆ” ԿՈՉԻՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԱՎ “SOS ՍԵՎԱՆ” ԿՈՉԻՆ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

ՙՍևանա լիճը վտանգի տակ է՚ Հայաստանից SOS ահազանգին արդեն արձագանքել են ավելի քան 20 կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մեկսիկայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Ուգանդայից:

Կոչը տարածվել էր հոկտեմբերի 1-ին WECF կանանց միջազգային ցանցի միջոցով հայկական «ԷկոԼուր» եվ «Կանայք հանուն առողջության եվ առողջ շրջակա միջավայրի» (AWHHE) հասարակական կազմակերպությունների կողմից: WECF-ի ցանցին, որն իր մեջ ներառում է 30 երկրների ավելի քան 100 կազմակերպություններ, միացել է նաև IPEN Կայուն օրգանական աղտոտիչների լիկվիդացման միջազգային ցանցը, որի մեջ մտնում են ամբողջ աշխարհի մոտ 400 կազմակերպություններ:

Ահազանգը պայմանավորված է Հայաստանում Արարատ քաղաքից դեպի Սևանի ավազանի տարածք՝ Սոդք, ոսկու արդյունահանման գործարանի տեղափոխումն սկսելու գործընթացով: Եթե նախագիծն իրականացվի, ապա չի բացառվում այն իրական վտանգը, որ ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար եվ Հայաստանի անվտանգության գլխավոր ռազմավարական երաշխիք հանդիսացող Սևանը կարող է վերածվել 34 միլիարդ խորհանարդ մետր տարողությամբ թունավոր նյութերով ռեզերվուարի: Ռիսկերի ցուցակը կարող են համալրել միջազգային ահաբեկչությունը, Սևանի ավազանի տարածքի բարձր սեյսմիկությունը եվ այլն:

GeoProMining միջազգային ընկերությունը՝ ի դեմս իր GPM Gold դուստր ձեռնարկության, տվյալ նախագծի վերաբերյալ բարձր մակարդակով բանակցություններ է վարում, ինչպես նաև փորձում է դրական հասարակական կարծիք ստեղծել, օգտագործելով այսպես կոչված «գրպանային» հասարակական կազմակերպությունները, հրաժարվում է մամուլի եվ լայն հասարակայնության հետ կոնտակտներից:

«SOS Սևան» տեղեկատվական կամպանիան երկրի ղեկավարությանն առաջարկում է, որպեսզի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի վերակառուցման գործընթացը բաց լինի հասարակաության համար, երաշխավորվի լայն հասարակայնության մասնակցությունը նախագծին, անցկացվի անկախ փորձագիտական գնահատական:

Հոկտեմբեր 02, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր