ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ՝ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

ԱրմԻնֆո

Հայաստանի Վարչապետ. Հայաստանի լեռնաարդյունաբերական ձեռնարկություններին վարկ տրամադրելու հիմնական նպատակը`արտահանումների ավելացման աջակցությունն է, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի այցելության ժամանակ:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, Կապանում տեղի ունեցած արտագնա նիստում, կառավարությունը որոշում է ընդունել բյուջետային վարկեր տրամադրել լեռնարդյունաբերական ոլորտի հայկական երեք ձեռնարկությունների` «Զանգեզուր մայնինգ»-ին, «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ին և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին` 44 մլն.ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

«Մեր նպատակն է օգնել այդ ձեռնարկություններին ավելացնել արտահանումների ծավալները և իջեցնել աշխատանքների ինքնարժեքը»,-նշեց վարչապետը :

Վարչապետի խոսքերով, քանի որ վարկը տրամադրելու համար որպես գրավ վերցվելու են գործարանի արտադրական հզորությունները և դրանով ձեռքբերվելիք սարքավորումները, ապա պետությունը երաշխավորված է, որ գումարները կվերադարձվեն: «Դա նշանակում է, որ մենք առաջին հերթին ապահովագրում ենք մեր ֆինանսական միջոցները կորուստներից և, մյուս կողմից, ստեղծում ենք նպաստավոր պայմաններ, որ վարկ ստացած ձեռնարկությունները ճգնաժամի պայմաններում չկորցնեն մրցունակությունը և էապես ավելացնեն արտահանման կարողությունները»,-ասել է վարչապետը:

Հունիս 30, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր