«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ՝ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

«ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿ՝ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

«ԷկոԼուր»

ՀՀ բնապահպանության նախարար
պարոն Արամ Հարությունյանին


Հարգարժան պարոն նախարար, սույն թվականի հունիսի 18-ին ընդունվեց  ՀՀ կառավարության ««ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 684–Ն որոշումը:

Խնդրում ենք պարզաբանել` արդյոք այդ որոշմամբ եւ նրան կցված քարտեզի եւ   հավելված 1-ի համաձայն` «Ջրվեժ» անտառապարկի նոր սահմանը անտառապարկի տարածքից դուրս է հանում 23  հա տարածք, որը գտնվում է Երեւան-Գառնի խճողու վրա:

Հարցմանը կից ներկայացնում ենք այդ 23 հեկտար տարածքի լուսանկարները, ՀՀ կառավարության որոշումը, հավելվածը, տարածքի լուսանկարները:

Օգոստոս 10, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր