

«ԷկոԼուր»
«Ջրվեջ» անտառապարկը ձեռք է բերում նոր պաշտպաններ: Օգոստոսի 5-ին S.O.S. Թեղուտ երիտասարդական էկոլոգիական շարժումը, «Էկոդար» ՀԿ-ն եւ Իրավունքների ժողովրդավարացման ինստիտուտը, որոնք հայտնի են իրենց ակցիաներով, կազմակերպել էին այց դեպի «Ջրվեժ» անտառապարկ: «Մենք տեսանք, թե ինչ մեծ հարստություն է «Ջրվեժ» անտառապարկը: Սա մեր քաղաքի «կանաչ գոտուց» պահպանված միակ անտառն է, որը Երեւանը պաշտպանում է փոշուց, տալիս է թթվածին»,- ասաց երիտասարդական շարժման ներկայացուցիչ Մարիամ Սուխուդյանը:
Ջրվեժ կատարած այցը կազմակերպվել էր «ԷկոԼուր»-ի ահազանգի հիման վրա՝ կապված սույն թվականի հունիսի 18-ի ՀՀ կառավարության ««ՋՐՎԵԺ» ԱՆՏԱՌԱՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 684 – Ն որոշան հետ: Որոշմանը կցված հավելվածի նկարագրության համաձայն՝ ենթարվում է անփոփոխ թողնել պարկի տարածքի չափը՝ 400,43 հա, սակայն փոխել սահմանները: Սոճու 23 հեկտարանոց անտառի փոխարեն, որը գտնվում է Երեւան-Գառնի խճողու վրա, նախագիծ է մտել քարքարոտ, ջրազուրկ եւ բուսազուրկ տարածք, որն առաջ «Ջրվեժ»-ի կազմում չէր: Անտառապարկի համար ամենածանր հետեւանքներից մեկն այն, է որ պարկը կզրկվի ջրամատակարարումից, քանի որ կենտրոնական ջրագծերն անցնում են օտարված տարածքով: Ոռոգման համակարգից զրկելը մահվան դատավճիռ է Ջրվեժի համար: Առանց ջրի պարկը 2-3 տարի հետո կչորանա:
«Մենք նստեցինք այդ սոճիների տակ, շնչեցինք այդ օդը, ոտաոբիկ ման եկանք եւ հասկացանք, թե ինչ կարող ենք կոցնել»,- ասում է Մարիամը: Երիտասարդական շարժումը «ԷկոԼուր»-ի եւ այլ հասարակական կազմակերպությունների հետ միասին մտադիր է ակցիա կազմակերպել ի պաշտպանություն Ջրվեժի եւ կոչ անել՝ «ՓՐԿԵ՛Ք
ՋՐՎԵԺԸ, ՓՐԿԵ՛Ք ԵՐԵՎԱՆԸ, ՓՐԿԵ՛Ք ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ»:
Օգոստոս 12, 2009
