ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ

ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՏՎՈՒՄ ԵՆ

«Ա1+»
Թեղուտում սկսվել է անտառահատումը: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանի խոսքերով՝ անտառահատումը տեղի է ունենում օրենքի համաձայն եւ պայմանավորված է նրանով, որ արդեն ավարտված են կոնցենտրատ արտադրող արտադրամասի շահագործման նախապատրաստական աշխատանքները:

«Եթե կան անտառներ, որոնք տեղակայված են հանքերի վրա, ասենք ոսկու հանքերի վրա, ապա դրանք պետք է հատվեն, սակայն այդ դեպքում պետք է սկսվի կրկնակի ծառառատնկման գործընթաց»,- ասաց նախարարը:

600 հա անտառային տարածքի հատման աշխատանքներ կանցկացվեն նաեւ «Սեւան» ազգային պարկի տարածքում: Նախարարի խոսքերով՝ հատված ծառերը, որպես շինանյութ, նախարարության հսկողությամբ վաճառվում են շուկայական գներով, իսկ ստացված եկամուտը կտրամադրվի անտառավերականգնման աշխատանքների համար:

Արամ Հարությունյանը նաեւ հայտնեց, որ վերջին 9 ամիսների ընթացքում Սեւանի մակարդակը 50 սմ-ով բարձրացել է, եւ այս տարի նույնպես կարգելվի սիգի եւ իշխանի որսը:

Սեպտեմբեր 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր