ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«ԷկոԼուր»

Կապան (Սյունիքի մարզ) համայնքի ներկայացուցիչները` ի դեմս «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, չեն կարողանում ՀՀ բանապահպանության նախարարությունից ստանալ «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ պետական բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքները:

«ԷկոԼուր»-ին ուղղված կազմակերպության նամակում նշվում է, որ  «Deno Gold Mining» ընկերության գործունեության նկատմամբ  բացակայում են ՀՀ  բնապահպանության նախարարության եւ տեղական  պետական բնապահպանական տարածքային տեսչության կողմից պատշաճ հսկողությունը եւ աղտոտումը կանխելու պատշաճ միջոցառումները: «Մենք անհանգստացած ենք, որ չունենք «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ ստուգումների արդյունքները, որոնք կատարվել են 2007-2008 թվականներին բնապահպանության նախարարության եւ Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչության  կողմից, թեպետ տեղյակ ենք, որ նշանակվել էր կրկնակի ստուգում: 07.09.2009 թ. գրությամբ մենք խնդրել ենք բնապահպանության նախարարությանը  և Սյունիքի բնապահպանական տարածքային տեսչությանը՝  մեզ տրամադրել վերոհիշյալ ստուգումների  մասին տեղեկատվություն եւ մինչ օրս պատասխան չենք ստացել: Ընկերությունը շարունակում է Կապանի տարածքները աղտոտել հարյուր հազարավոր խ.մ. դատարկ ապարներով եւ թափոներով»,- նշված է նամակում:

Հաշվի առնելով առողջությանը եւ շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը, որոնք կարող են անդառնալի հետեւանքների հանգեցնել,  ներառյալ բնակչության գենոֆոնդի խախտումը, «ԷկոԼուրը» միանում է «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի պահանջին եւ իր հերթին պատրաստակամություն է հայտնում նախարարությանը տրամադրել հասարակական մոնիտորինգի արդյունքները:

Հոկտեմբեր 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր