ԷԿՈԼՈՒՐ՝ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԿՈԼՈԳԻԱՅՈՒՄ
RSS

ՕՐԱՑՈՒՅՑ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն
Ձեր անունը:
E-mail:
 

ՔՆՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԱՆԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ

ՔՆՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԱՆԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ
2009-10-23 00:00

ԷկոԼուր

Երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչությունը երեք անգամ փոխեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին:

Սկզբում Մարիամ Սուխուդյանը հրավիրվեց քննչական բաժին` որպես վկա: Հետո` 2009թ. օգոստոսի 11-ին, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով` զրպարտություն, օգոստոսի 15-ին մեղադրանքը վերաորակավորվեց «սուտ մատնություն»` 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ:  Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակավորվեց նախկին հոդվածով` զրպարտություն:

Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Մարիամ Սուխուդյանը, քննչական բաժնում նրան ասել են, որ մեղադրանքի այդ հոդվածը թույլ է տալիս օգտվել հայտարարված համաներումից եւ այդ կերպ կարճել գործը:

Ինչպես եւ նախորդ բոլոր դեպքերում Մարիամ Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով եւ պատրաստվում է մեղադրանքը բողոքարկել դատական ատյաններում: