ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԵԿԱՆԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԵԿԱՆԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԷկոԼուր

«Մենք այսօր լուր ստացանք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը»,- հայտարարեց Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե  Գալֆայանը Թեղուտում՝ նոյեմբերի 14-ին:

Հասարակական կազմակերպությունները դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարան, քանի որ ՀՀ Վարչական դատարանը մերժել էր հայցը, որով բնապահպանները պահանջում էին անօրինական համարել ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Аrmenian Cooper Program» (AСР) ընկերությանը, (որը պատկանում է «Vallex Group»-ին)  Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը:

 Ի պատասխան Արփինե Գալֆայանի հայտարարության, «Vallex Group»-ի նախագահի օգնական Վահրամ Ավագյանն նշեց. «Երբ Վարչական դատարանը մերժել էր, այդ որոշումը տոնական տրամադրությամբ չենք դիմավորել»: Վահրամ Ավագյանի կարծիքով դա իրավական հարթակ է, որտեղ վերացական իրավական մեղադրանքներին պահանջ է ներկայացվելու կոնկրետանալ, թե որ գործողությամբ որ օրենքի կետն է խախտվել: «Մենք համոզված ենք, որ այդ իրավական բանավեճում հերթական անգամ կբացահայտվի մեղադրանքների սնանկությունը»,- վստահեցրեց «Vallex Group»-ի ներկայացուցիչը:

Արփինե Գալֆայանը  հիմնական մեղադրանքն ուղղեց ոչ թե «Vallex Group»-ի հասցեին, այլ՝ ՀՀ կառավարության: «Մենք այս երկրի քաղաքացիներն ենք եւ պետք է պահանջատեր լինենք, որ մեր պետությունն այնպիսի ծրագրեր իրականացնի, որոնք քաղաքացիների շահերից կբխեն: Մենք մեր ձայնը պիտի բարձրացնենք եւ կառավարությունից պահանջենք, որ արժանապատիվ աշխատանք ապահովի մեզ համար»,- ասաց նա:

Նոյեմբեր 17, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր