

Արմինֆո
Հոկտեմբերին Հրազդանում մթնոլորտում ցեմենտի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 4,6 անգամ: Սեպտեմբերի հետ համեմատած՝ այդ ցուցանիշն ավելացել է 1,4 անգամ: Այդ մասին Արմինֆոյին հայտնեցին Հայաստանի վիճակագրական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ Արարատում մթնոլորտում ցեմենտի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է 4,1 անգամ, Գյումրիում փոշու ՍԹԿ-ն բարձր է 1,7 անգամ, Վանաձորում փոշու ՍԹԿ-ի ցուցանիշը սեպտեմբեր ամսվա համար գերազանցել է 1,8 անգամ: Հոկտեմբերին Երեւանում ածխածնի երկօքսիդը գերազանցել է ցուցանիշը սեպտեմբերի համեմատությամբ 1,2 անգամ:
Դեկտեմբեր 02, 2009
