ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՌԵԼ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Tert.am

Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի և Հայաստանի միջև րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ստամբուլի տեխնիկական համալսարանի դոցենտ Թայֆուն Քընդափը` ավելացնելով, որ ատոմակայանը կառուցված է հին տեխնոլոգիաներով և գտնվում է սեյսմիկ գոտում։

Քընդափի խոսքով՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում կտուժեն ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլև Եվրոպան։

«Եվրոպան գիտակցում է այդ վտանգը, և Եվրամիությունն այդ նպատակով Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու և էներգետիկ նոր աղբյուրների հետազոտման համար 100 միլիոն եվրո էր առաջարկել։ Սակայն բանակցությունները որևէ արդյունք չտվեցին, քանի որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էներգետիկ կարիքների 40%-ը, և Հայաստանը պահանջում էր 800 միլիոն եվրո։ Հայաստանը պետք է փակի Մեծամորի ատոմակայանը և գտնի մեկ այլ ճանապարհ էներգետիկ կարիքների բավարարման համար։ Այդ հարցում Թուրքիան նույնպես կարող է աշխատանք կատարել, քանի որ մենք շատ մոտ ենք ատոմակայանին»,- նշել է Թայֆուն Քընդափը։

Հունվար 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր