ԱրմԻնֆո
2010 թվականի փետրվարից Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) հայտարարում է համաեվրոպական «Գարնանն ընդառաջ» նախագծի սկզբի մասին և հրավիրում է բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին մասնակցել չվող թռչունների վերադարձի դիտումներին:
Նախագծի հիմնական նպատակն է հավաքել այն տեղեկատվությունը, թե ինչպես են չվող թռչունները վերադառնում իրենց բնադրման վայրը: «Գարնանն ընդառաջ» նախագծի հատուկ արժանիքն այն է, որ ընդգրկվում է շատ մեծ աշխարհագրական տարածք և նախագծին մասնակցում են տեղի բնակիչները, ովքեր ողջ Եվրոպայից տեղեկատվություն են ուղարկում: Այս նախագծի շրջանակներում որպես հետազոտման առարկա ընտրվել են Եվրոպայի համար բնորոշ 4 թռչնատեսակներ` սովորոկան կկու, գյուղական ծիծեռնակ, սպիտակ արագիլ և սև մանգաղաթև: Բոլոր այդ տեսակները լայնորեն տարածված են Հայաստանում և հանդիպում են նույնիսկ մեր երկրի ամենահյուսիսային շրջաններում: «Գարնանն ընդառաջ» նախագծին մասնակցելը հեշտ և հետաքրքիր է: Դրա համար բավական է այցելել www.springalive.net կայքը, ընտրել երկիրը և մտցենել սեփական դիտարկումները` online ռեժիմում ձևաչափը լրացնելով: Սեփական առաջին դիտարկումների մասին հաղորդելու համար կարելի է օգտվել նաև ՙթեժ գծի՚ հեռախոսահամարից` (010) 208725:
Նշենք, որ «Գարնանն ընդառաջ» նախագիծը Եվրոպայում մեկնարկել է 2006 թվականին: Ներկայումս այս հետքրքրաշրժ նախագծին մասնակցում է մոտ 30 երկիր: Այս տարի Հայաստանը երկրորդ անգամ է միանում նախագծին:
Փետրվար 04, 2010
