Լյուբա Բալյան, ENPI/FLEG
ENPI FLEG տարածաշրջանային ծրագիրը ստեղծված է ի պատասխան մասնակից երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուսիա, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան և Ուկրաինա) օրեցօր ահագնացող անօրինական անտառային գործողությունների: Անօրինական անտառային գործողությունները իրենց մեջ ներառում են չարտոնագրված անտառահատումները, անտառանյութի անօրինական օգտագործումն ու մաքսանենգությունը, մաքսանենգ ճանապարհով անտառանյութի անօրինական վաճառքը, անտառի չարտոնագրված օգտագործումը, չսահմանված օրենսդրությունը, սեփականաշնորհման ոչ հստակ պայմանները և անտառային օրենսդրության իրագործման բացակայությունը կաշառակերության հետևանքով:
Ծրագիրը նպատակ ունի խթանելու անտառների կառավարման զարգացումը համաձայն Եվրոպայի և Հյուսիսային Ասիայի անտառային օրենսդրությանը վերաբերող Սանկտ Պետերբուրգյան Նախարարական Դեկլարացիայում նշված առաջնահերթությունների արդյունավետ իրագործումը: Այս առաջնահերթությունները ուղղված են հզորացնելու և բարեփոխելու անտառների կառավարման մարմինները, վերանայելու և նորացնելու անտառային օրենսգիրքը, օրենսդրական և կառավարական շրջանակները, ինչպես նաև բարձրացնելու պետությունների հնարավորությունները հզորացնելու ներկայումս գործող օրենքներն ու դրույթները:
ENPI FLEG ծրագիրը մասնակից երկրներում աջակցում է կառավարությանը, հանրությանը և մասնավոր սեկտորին զարգացնելու համար անտառների կայուն կառավարման իրականացումը` փորձելով նվազեցնել անօրինական անտառային գործողությունները: Մասնակից երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Ուկրաինան: Ծրագիրը ֆինանսվորվում է Եվրոպական Միության կողմից և իրագործվում է Համաշխարհային Բանկի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Բնության Պահպանության Միջազգային Միության (IUCN) միջոցով:
Ծրագրի հիմանական գործողություններն են` ազգային գործողությունների պլանների մշակումը, ներուժի զարգացումն ու վերապատրաստումը, իրազեկման բարձրացումը, տարաշածրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով համագործակցության ուժեղացումը, անտառային օրենսդրության հզորացման և կառավարման օրենքի առաջնահերթությունների իրագործման աջակցումը: Այս ամենի հետ միասին ծրագիրը իրականացնելու է անօրինական անտառային գործողությունների և կառավարության համապատասխան արձագանքի վերաբերյալ վերլուծական աշխատանքներ, ինչպես նաև մոնիտորինգային և նմապատիպ այլ հետազոտումներ:
ENPI FLEG ծրագրի մասին, ինպես նաև ՀՀ-ում անտառային ոլորտին վերաբերող պարբերաբար տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք գրանցվել էլեկտրոնային տեղեկաթեթրթին, այցելելով հետևյալ կայքը` http://www.enpi-fleg.ge/enpi_fleg_lists/am_sub.html:
Փետրվար 17, 2010
