«DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԱՏԱՅԿԱՆ ՀԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ

«DENO GOLD MINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԱՏԱՅԿԱՆ ՀԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ

ԷկոԼուր

«Deno Gold Mining» ընկերության դեմ դատական հայցն ավարտվեց հաշտության համաձայնագրով: Հիշեցնենք, որ 2009թ. նոյեմբերին «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի աջակցությամբ Շահումյան բանավանի 28 սեփականատերեր դիմեցին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով կանխել մարդկանց կյանքի եւ առողջության համար ռիսկերը: Խնդիրն այն է, որ Շահումյան բանավանի տարածքը վտանգավոր գոտի է, քանի որ նրա տակ գտնվում են ստորգետնյա հանքահորեր, որոնք շահագործում է ընկերությունը:

2010թ. փետրվարի 17-ին «Deno Gold Mining» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան եւ 20 հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Իրինա Մանուկյանը ստորագրեցին հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ մինչեւ մարտի 31-ը վաճառքի կհանվի հայցվորների սեփականությունը, որը գտնվում է վտանգավոր գոտում, իսկ ընկերությունն իր հերթին պարտավորվում է շուկայական գներով ձեռք բերել այդ սեփականությունները: 8 սեփականատերեր հրաժարվել են հաշտության համաձայնագրից եւ հայցը հետ են կանչել:  
 
Ինչպես նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, այս գործընթացի ընթացքը եւ դատարանի օբյեկտիվ որոշումը ոչ միայն հասարակական կազմակերպության եւ ժողովրդի հաջողությունն է, այլ նաեւ «Deno Gold Mining» ընկերության:

Փետրվար 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր