Յուլիա Կուլեշովա, Դելովոյ Էքսպրես
Չի կարելի խոսել տուրիզմի կամ մաքուր գյուղատնտեսության զարգացման մասին հանքերի շահագործման տնտեսության կողմնորոշման պայմաններում:
Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էին «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը եւ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնը:
…Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո քննարկում սկսվեց: Ինչպես նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ով ուրանային ծրագրի ղեկավարներից է, ներկայումս միայն հետազոտական աշխատանքներ են կատարվում` տվյալ հանքավայրում ուրանի պաշարները ճշտելու եւ դրան հետեւող շահագործման նպատակահարմարությունը որոշելու համար:…
…Ինչ վերաբերում է ուրանի կանխատեսումային պաշարներին, ապա «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հաղորդմամբ` ֆիլմում բերված թվերը` 30-60 հազար տոննա ուրան, միայն փորձագետների ենթադրություններն են եւ վերաբերում են ամբողջ Հայաստանի տարածքի ուրանի պաշարներին:…
…Ինչպես նշեց Սերգեյ Գրիգորյանը, ուրանի իրական պաշարների մասին կարելի է խոսել 3-5 տարի հետո:…
Ինչպես նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված առաջնահերթությունները հակասում են միմյանց:
…Նմանատիպ միտք արտահայտեց նաեւ Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Հղում անելով համաշխարհային փորձի վրա` նա հայտնեց, որ այն տարածքները, որտեղ կան ուրանային հանքեր, անխուսափելիորեն վերածվում են աղետի գոտիների:…
Փետրվար 26, 2010
