ԱՐՄԵՆՊՐԵՍ
Արարատի մարզի 53 հանքավայրից այսօր շահագործվում է 21-ը, 3-ում կատարվում են երկրաբանական աշխատանքներ, իսկ 29-ը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը, նախորդ տարի 53 հանքավայրից ստուգվել է 40-ը:
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից անցած տարի հատկացվել է հանքարդյունահանման 4 հատուկ լիցենզիա, չեղյալ է ճանաչվել 3-ը, հանքային իրավունքի փոխանցում եւ լիցենզիայի փոփոխություն է կատարվել 5 լիցենզառուների շրջանում, կոնցեսիոն գործակալության կողմից լեռնահատկացման ակտ է տրվել 5 տնտեսվարող սուբյեկտի:
Մարտ 02, 2010
