

ԱՐՄԵՆՊՐԵՍ
Մարտի 1-ի դրությամբ Սեւանա լճի հայելու նիշը ծովի մակերեւույթից գտնվում է 1 899,32 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի մակարդակը ցածր էր 43 սմ-ով: Հունվարի 1-ից մինչ օրս «Արփա-Սեւան» թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել 35,892 մլն խմ ջուր, որը 5 մլն խմ-ով ավելի է 2009-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով ներկայումս լճից ջրի բացթողումներ չեն կատարվում:
Ըստ հիդրոօդերեւութաբանների` նախորդ շաբաթվա ընթացքում (փետրվարի 22-28-ը) հանրապետության գետերի մեծ մասում դիտվել են ջրի ելքերի նվազումներ: Չնայած դրան` Սեւանա լճի մակարդակը նշված ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով: Նշենք, որ ձյան շերտի բարձրությունը Ջերմուկում ներկայումս 66 սմ է, Ամասիայում` 43 սմ, Աշոցքում` 24 սմ, Ապարանում, Հրազդանում` 20-33 սմ, Գավառում, Սեւանում, Մասրիկում` 1 սմ: Արագածի բարձրլեռներում ձնածածկի բարձրությունը 250 մ է: Մնացած շրջաններում այն բացակայում է:
Մարտ 03, 2010
