Հասմիկ Դիլանյան, «Ռադիոլուր»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը պետկան հաստատություններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն է: Նոր համակարգն ըստ պատասխանատուների հնարավորություն կտա պետական կառավարման մարմինների աշխատանքին նոր որակ հաղորդել: Կառավարության ղեկավարի ու անդամներից մեծ մասի մասնակցութամբ տեղի է ունեցել պետական կառավարման մարմիններում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ եւ վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ ստեղծում է հնարավորություն` մասնակցելու կառավարման գործընթացին. «Մի կողմից նրանք տեղյակ են լինում կառաավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կոմից նրանք աշխատում են իրենց նամակների, բողոքների, հայտերի ստացման գործընթացներին եւ կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում` օնլայն ռեժիմով կարողանում են հետեւել, թե որ փուլում է գտնվում իր կողմից կառավարությունում ներկայացված փաստաթուղթը, ով է այս պահին պատասխանատու որոշում կայացնելու համար եւ ինչ ճակատագրի է արժանանում այդ փաստաթուղթը»:
Մարտ 03, 2010
