ԱրմԻնֆո
Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը (EBRD) դիտարկում է միջազգային այլ կազմակերպությունների եւ Հայաստանի կառավարության հետ միասին էներգախնայողական ոլորտի վարկավորման համար հիմնադրամի ստեղծման հնարավորթյունը: Այդ մասին հայտնեց EBRD-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը:
«Նախատեսում ենք առեւտրային բանկերի միջոցով այդ ոլորտ ուղղել 25 միլոն դոլլար, այդ թվում նաեւ ծրագրում ենք մինչեւ 2010թ. վերջը 15 միլիոն դոլլարի պայմանագիր ստորագրել բանկերի հետ»,- հստակեցրեց Վ. Ռազլոգը:
Մարտ 04, 2010
