ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

«ԷկոԼուր»

«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ- պետի ժ/պ Կ. Պապոյանի 12.01.2010թ-ի 032/02 գրության մեջ նշված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը ոչ թե բնությունն են պաշտպանում վնաս հասցնող ընկերություններից, այլ պաշտպանում են վնաս հասցնող ընկերություններին»,- նշված է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի` 2010թ. մարտի 4-ին ՀՀ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղած նամակում: ՀԿ-ն պատրաստ է փաստաթղթերով հիմնավորել իր կողմից բարձրացրած հարցերը եւ համոզված է, որ բնապահպանական պետական տեսչությունն իր կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքների տակ չի կարող կցել հիմնավոր փաստաթղթեր, որոնք վերաբերվում են 18.11.2009թ. ՀԿ-ի կողմից ուղղված` «Deno Gold Mining» ընկերության վերաբերյալ գրությանը:

Մասնավորապես նամակում նշված է «Deno Gold Mining» ընկերության կողմից դատարկ ապարների տեղադրման հարցը, որն ըստ ՀԿ-ի տեղադրվել է Կապան համայնքի տարածքում, այլ ոչ   «Deno Gold Mining» ընկերությանը պատկանող տարածքում:

Ի ապացույց ասվածին` ՀԿ-ն իր նամակին կցել է քարտեզ, որտեղ նշված է ապարների տեղադրման իրական վայրը, եւ այլ փաստաթղթեր:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն տեղեկացնում է նախարար Արամ Հարությունյանին, որ ընկերությունը «ջանք չի խնայում, որպեսզի համայնքից ձեռք բերի այդ տարածքները»:

Մարտ 10, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր