ԿՈՐԵԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳՐԻՆ

ԿՈՐԵԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ԾՐԱԳՐԻՆ

ԷկոԼուր

Ինչպես հայտնի դարձավ մամուլի հրապարակումներից, մարտի 4-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց կորեացի գործարարների: Կորեացի գործարարները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի հանքարդյունաբերության, հետազոտական նախագծերի, օգտակար հանածոների հանքահանման եւ վերամշակման նկատմամբ:  Երկու կողմերն էլ պատրաստակամություն են դրսեւորել` ստորագրելու այդ ոլորտում համագործակցության համապատասխան պայմանագրեր: Հաշվի առնելով այն փաստը, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ  «Vallex Group»-ի ներկայացուցիչները, կարելի է եզրակացնել, որ խոսակցություններն այն մասին, թե ընկերությունը Թեղուտի ծրագրի համար  ակտիվորեն նոր գործընկեր է փնտրում, հիմնազուրկ չեն: Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ի սեփական աղբյուրներից, կորեացի գործարարների ոչ մեծ մի խումբ արդեն եղել է Թեղուտում եւ տեղում ծանոթացել Թեղուտի ծրագրի իրականացման հետ: 

Մարտ 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր