ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է «ՆԵՂԸ ԳՑԵԼ» ՇԱԿԱԼԻՆ

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ   ԽՈՍՏԱՑԵԼ Է «ՆԵՂԸ ԳՑԵԼ» ՇԱԿԱԼԻՆ

Կարինե Մանուկյան, Արմինֆո

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ Շակալ մականունով Ռազմական ոստիկանության աշխատակիցը երեք տարվա ընթացքում սպանել է երեք ընձառյուծի: Հիշեցնենք, որ որսագողության այդ դեպքերի մասին հաղորդել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես նման տեղեկատվություն չունեմ: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք այն ստուգել և հաղորդել արդյունքների մասին»,-նշել է Ա. Հարությունյանը «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում: Նա նաև ընդունել է, որ տեղեկատվություն չունի Հայաստանում ընձառյուծների ապօրինի որսի վերաբերյալ:

Մայիս 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր