

Արմինֆո
Հունիսի մեկին Ուսանողական այգում տեղի ունեցավ երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: Նշենք, որ այն կազմակերպել է Facebook սոցիալական ցանցում «Մենք ենք այս քաղաքի տերը» ստեղծված խումբը:
«Այն որ հասարակության բողոքին հակառակ շինարարությունը շարունակվում է, նշանակում է, որ քաղաքապետարանը արհամարում է մայրաքաղաքի բնակչության կարծիքը: Եթե քաղաքային իշխանությունները գոնե ինչ-որ բանի լսեին, ապա շինարարությունը ժամանակավորապես կանգ կառներ այնքան ժամանակ, մինչև կոնսենսուսային որոշում ընդունվեր»,-«Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
«Ցավոք սրտի, այսօր հանրային կանաչ տարածքները և բակային տարածքները շարունակվում են կրճատվել և այդ առումով Ուսանողական այգին վառ օրինակ է: Մեզ համար բոլորովին անսպասելի էր այն, որ այստեղ կարող է այդպիսի ֆունդամենտալ շինարարություն սկսվի»,-ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Հունիս 02, 2010
