ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀԱՐՑԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ԱրմԻնֆո

Բնապահպանները մտադիր են ռադիոակտիվ և այլ վտանգավոր քիմիական թափոնների նոր գերեզմանոցի հարցը բարձրացնել երեք նախարարների մակարդակով: Հիշեցնենք, որ գերեզմանոցի վայրի ընտրության համար Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի մոտակայքում հետազոտական աշխատանքների անցկացումը տեղի բնակիչների բողոքի իսկական մի ալիք է բարձրացրել: Զանգակատունի վարչական հողերում հորատման աշխատանքները սկսվել են ապրիլին, ընդ որում բնակիչներն ու գյուղական վարչությունն այդ մասին չեն զգուշացվել, ինչի արդյունքում գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և վռնդել հորատողներին: Այն ժամանակ, երբ հետազոտական աշխատանքներ իրականացնող ԵՊՀ աշխարհագրահետազոտական աշխատանքների կենտրոնը պնդում է, որ գերեզմանոցը կտեղակայվի գյուղատնտեական աշխատանքների և կենդանիների արածելու համար անօգուտ տարածքներում, բնակիչները պնդում են, որ ընտրված վայրը գտնվում է համայնքի վարելահողի կենտրոնում: Բացի այդ, իրականացվող աշխատանքների վայրից ընդամենը 200 մետր հեռավորության վրա գտնվում են երեք գյուղերի /Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Եռահաս/ ոռոգման համակարգի ջրատարները:

Ինչպես հունիսի 7-ին Օրհուս կենտրոնում կայացած քննարկումների ընթացքում հաղորդել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը, նոր գերեզմանոցի վայրի ընտրության աշխատանքներն իրականացվում են 2009 թվականի հուլիսի 23-ի կառավարության որոշման համաձայն: Միևնույն ժամանակ փաստաթղթերից ոչ մեկում չի նշվում, թե կոնկրետ ինչ թափոններ և ինչ գործարաններից են թաղվելու այդ գերեզմանոցում: Հետաքրքրաշարժ է, որ ՄԱԳԱՏԵ ստանդարտների համաձայն, այդ տվյալները պետք է հայտնի լինեն արդեն թաղման տարածքների ընտրության ժամանակ: Սակայն ո’չ հետազոտական աշխատանքներն իրականացնող ԵՊՀ աշխարհագրահետազոտական աշխատանքների կենտրոնը, ո’չ էլ հենց աշխատանքների պատվիրատուն` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ստույգ տեղեկություններ չունեն այն մասին, թե ինչ թափոնների համար է նախատեսված այդ գերեզմանոցը:

Ի.Զարաֆյանը կասկածանքի է մատնել այն, որ խոսքը կարող է բժշկական, լաբորատոր կամ քիմիական թափոնների մասին լինել: «Մի բան է պարզ` մենք ունենք կառավարական որոշումների մի փակ շղթա: Ընդ որում անհայտ է մնում, թե ինչու է նոր գերեզմանոց ստեղծելու մասին որոշում ընդունվել, և թե այդ տարածքներում ինչ պետք է թաղվի»,- նշել է նա: Ի.Զարաֆյանը նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Զանգակատուն գյուղում հասարակական լսումներ չեն անցկացվել, ինչն իր բնույթով Օրհուսի պայմանագրի խախտում է: «Մենք մտադիր ենք գրավոր ձևաչափով դիմել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Առողջապահության նախարարություն և Բնապահպանության նախարարություն` պահանջելով հիմնավորել, թե ինչի հիման վրա է ընդունվել կառավարական որոշումը և թե ինչ թափոնների համար է նախատեսված գերզմանոցը»,- տեղեկացրել է նա:

Հունիս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր