Արմենպրես
«Թեղուտ» ՓԲԸ-ում ակտիվացել են շինարարական աշխատանքները, ավելացել աշխատատեղերի թիվը: Ընկերության գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ օբյեկտներ են կառուցվում, ընթացքի մեջ են շինարարական եւ հողային աշխատանքները:
Բոլոր տեղամասերում կատարվել են 1 մլն 100 հազար խորանարդ մետր հողային, 30 հազար խորանարդ մետր երկաթբետոնային աշխատանքներ: Անցած տարեվերջի 305-ի փոխարեն մարտի դրությամբ այստեղ արդեն 330 մարդ է աշխատել, իսկ այժմ նրանց թիվը հասել է 450-ի: Հետագայում, ըստ նրա, կներգրավվեն լրացուցիչ աշխատողներ, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի վերջնական շահագործումից հետո Դրմբոնից ալավերդցիները կտեղափոխվեն Թեղուտի հանքավայր: Ընկերության կողմից, որտեղ միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, լրացուցիչ աշխատատեղերի բացումը լուրջ նախադրյալ է Թողուտի, Շնողի բնակիչների սոցիալական վիճակը մեղմելու ուղղությամբ:
Հունիս 16, 2010
