ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ Կառավարությունը հունիսի 24-ի նիստում վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և նախորդ տարիներին հիմնադրված անտառի խնամքն իրականացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 69,930.0 հազար դրամ: Գումարի մի մասն ուղղվելու է նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև գործող «Անտառապատում և անտառվերականգնում» ծրագրի համաֆինանսավորմանը:
Հունիս 29, 2010
