ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Հետք

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.06.10-02.07.10.թթ ընկած ժամանակահատվածում ավարտվել են ստուգումները 6 կազմակերպություններում: Ստուգման, կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 24 վարչական որոշում 1,81 մլն դրամ գումարով և հաշվարկվել է 3.223 մլն դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում

Անտառների վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված անտառօգտագործման  կարգի խախտման  1 դեպքի համար կայացվել է 100.0հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում և հաշվարկվել է 14.0 հազ.դր. գումարի բնությանը պատճառված վնաս:

Արագածոտնի ՏԲ կողմից արձանագրվել է անտառօգտագործման  կարգի խախտման  1 դեպք, ինչի համար կայացվել է   50.0 հազ.դր վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 8.0 հազ. դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի  2 մասնաճյուղերում (Տաշիրի ա/տ և Արագածոտնի ա/տ) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 17 հատ ապօրինի հատված ծառ, ինչի համար հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս ընդհանուր 298.0հազ.դր. գումարով:

Շիրակի ՏԲ կողմից նախկինում  հայտնաբերված ապօրինի անտառհատման  1 դեպքի համար կայացվել է  100.0հազ. դրամ գումարի  2 վարչական որոշում  և հաշվարկվել է 99.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Գյումրի քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կատարված ստուգայցերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ 1 հատ ծառի ապօրինի հատման համար նշանակվել է 50.0 հազ.դրամ տուգանք և հաշվարկվել է 15.0 հազ.դրամ վնասի հատուցման գումար:

Լոռու ՏԲ կողմից հայտնաբերված անտառհատման  4 դեպքի համար կայացվել է  400.0 հազ. դրամ գումարի  4 վարչական որոշում  և հաշվարկվել է 2.55 մլն.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտով`

Երևանի ՏԲ  աշխատակիցների կողմից  Զեյթունի շուկայում ստուգայցի ընթացքում առգրավվել է  տիրազուրկ  մեկ  կենդանի աղվես, որը բաց է թողնվել բնաշխարհ:

Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերված անօրինական ձկնորսության 2 փաստով կայացվել է 60,0 հազ. դր. ընդհանուր գումարով 2 վարչական որոշում  և  հաշվարկվել է 6.0հազ դր  բնությանը հասցված վնաս:

Վայոց ձորի ՏԲ կողմից հայտնաբերված անօրինական ձկնորսության 2 փաստով   հաշվարկվել է 12.0հազ դր  բնությանը հասցված վնաս և առգրավվել է 2հատ ուռկան: Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից  ստուգայցի արդյունքում առգրավվել է 20հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Վանաձորի ծերանոց:

Հողի բերրի շերտի պահպանության ոլորտ

Կոտայքի ՏԲ-ի կողմից  հայտնաբերված «Հողային օրենսգրքի» պահանջների խախտման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Քաջարան- Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով Սյունիքի ՏԲ կողմից արձանագրված հողի աղտոտման փաստով ԻԻՀ  1 քաղաքացու նկատմամբ կազմված արձանագրությամբ հաշվարկվել է  150.0 հազ. դր. գումարի բնությանը պատճառված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից «Սյունէներգաշին» ՓԲ ընկերության ստուգման արդյունքում  կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի 1  որոշում  և հաշվարկվել է 69.38 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:

Գեղարքունիքի ՏԲ կողմից ավարտվել են ստուգումները 2 կազմակերպություններում /«Գավառի ՃՇՇ» ԲԲԸ, «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ/ : Հայտնաբերված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման համար կայացվել է  300.0 հազ.դր  ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

Վերահսկողության արդյունքում  Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերված  առանց ծածկոցի սորուն նյութեր մեքենայով տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ,դր.գումարի 1 վարչական որոշում:

Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված  առանց ծածկոցի սորուն նյութեր մեքենայով տեղափոխման  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0 հազ,դր.գումարի 1 վարչական որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կոտայքի ՏԲ-ի կողմից «Արզնի առողջարան» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արմավիրի ՏԲ-ի կողմից արձանագրված ավազի ապօրինի արդյունահանման 1 դեպքի համար  կայացվել է  80.0 հազ,դր.գումարի վարչական  տուգանքի 1 որոշում:

Շիրակի ՏԲ-ի կողմից  հանքանյութի ապօրինի օգտագործման  1 դեպքի համար  կայացվել է  60.0 հազ,դր.գումարի  վարչական  տուգանքի 1 որոշում:

Սևանա լճի առափնյա գոտում  իրականացված ստուգայցի  ընթացքում արձանագրված «Մարտուն-Մարսել» ՍՊ ընկերության կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներով  շինարարություն և ավազի արդյունահանում իրականացնելու համար ընկերության նկատմամբ կայացվել է գործունեության դադարեցման որոշում:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ՏԲ կողմից  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի 1 վարչական որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  3.72 մլն դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Հուլիս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր