ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` 10 ԽՄ ՓԱՅՏԱՆՅՈՒԹ

Հետք

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Բաղրամյան փողոցում ստուգման են ենթարկել 1981 թ. ծնված Հովիկ Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում, առանց համապատասխան փաստաթղթերի, բեռնված է եղել «բոխենու» եւ «հաճարենու» փայտանյութ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հովիկ Բ.-ն մոտ 10 խմ փայտանյութը ձեռք է բերել օգոստոսի 1-ին` Թումանյանի անտառպետության Լորուտի տեղամասից:

«Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Օգոստոս 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր