Արմենպրես
Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 80 մլն դրամ կանաչապատման աշխատանքների իրականացման սարքավորումների` խոտհնձիչների, զոդող ագրեգատների եւ ժամանակակից այլ մեխանիզմների ձեռք բերման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի գլխավոր դենդոլոգ Սուրեն Մաքսապետյանը, վերոնշյալ մեխանիզմները արդեն բաժանվել են Երեւանի բոլոր վարչական շրջաններին:
Ս. Մաքսապետյանի հավաստմամբ` նախկինում նման տեխնիկա Երեւանը չի ունեցել. միայն մի քանի վարչական շրջաններում կային մաշված տեխնիկական միջոցներ: Այս նոր մեխանիզմների շնորհիվ կհեշտացվեն բոլոր տարվող աշխատանքները: «Ավելի ճիշտ եւ գեղեցիկ կձեւավորվեն ծառերը, հարթ մակերես կունենան գազոնային հատվածները»,- ասաց Ս. Մաքսապետյանը` նշելով նաեւ, որ ձեռք բերված զոդող սարքերի միջոցով էլ կիրականացվեն խողովակների վերանորոգման աշխատանքներ:
Օգոստոս 05, 2010
