

ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
Պատճեն` ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին
Պատճեն` ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին
Պատճեն` ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
Պատճեն` ՀՀ Արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանին
Պատճեն` ՀՀ Բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին
Պատճեն` Հանրային Խորհրդի նախագահ պարոն Վ. Մանուկյանին
Պատճեն` ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան պարոն Ա. Հարությունյանին
Մեծարգո պարոն նախագահ`
Բնապահպանական խնդիրներով հետամուտ թվով 45 հասարակական կազմակերպություններից բաղկացած էկոլոգիական հասարակական դաշինքը (այսուհետ` Դաշինք) Ձեր ուշադրությունն է հրավիրում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդրի վրա:
Դաշինքը, ելնելով հանրապետության կայուն զարգացմանը վնասող այս խնդրի կարևորությունից, անհրաժեշտ է համարում վերանայել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մի հատվածի վրա «Գիլան» պետական արգելավայրը հիմնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը (24 մայիսի, 2007թ., N 673-Ն) և վերականգնել արգելոցի տարածքի ամբողջականությունը:
Տվյալ որոշումն ընդունվել է Օրհուսի կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտումներով` հաշվի չեն առնվել հանրապետության առաջատար մասնագետների և հասարակության կարծիքը:
Նոր հիմնված «Գիլան» արգելավայրի տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի կենտրոնում, և այդ հատվածի կարգավիճակի փոփոխությունը (հսկողության և պահպանման ռեժիմի իջեցումը) վտանգավոր նախադեպ է դառնում ամբողջ արգելոցի մասնատման համար ու սկիզբ է դնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերացմանը:
Այս խնդրի վերաբերյալ հասարակությունից փակ որոշում կայացնելը կարող է իր մեջ պարունակել նաև կոռուպցիոն ռիսկ:
Դաշինքի աշխատանքային խումբը, քննարկելով վերոնշյալ որոշումը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համապատասխան մասնագետների հետ, գտնում է, որ այն հակասում է ՀՀ բնապահպանական և միջազգային օրենսդրությանը, մասնավորապես. «Հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ բույսերի Կարմիր Գրքի և ՀՀ կենդանիների Կարմիր Գրքի դրույթներին, Կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի, Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Եվրոպայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի դրույթներին, որոնք վավերացրել/ստորագրել է ՀՀ-ն:
Այն նաև հակասում է GEF, UNDP, WWF և այլ բազմաթիվ միջազգային դոնոր կազմակերպությունների քաղաքականությանը և կարող է հարցականի տակ դնել նրանց ֆինանսական աջակցությունն ՀՀ հատուկ պահպանվող տարածքներին, հատկապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և վնասել դրանց պահպանմանն ու զարգացմանը:
Հարգելի պարոն նախագահ`
Դաշինքը, արտահայտելով հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության կարծիքն արծածվող խնդրի վերաբերյալ (հուսով ենք, որ Դուք չեք կասկածի դրանում), հիասթափված լինելով վերը նշված հույժ կարևոր խնդրի շուրջ Բնապահպանության նախարարության հետ համագործակցության արդյունքներից` նախարարության կողմից խնդիրն անիմաստ չարչրկելուց ու դրա լուծումը միտումնավոր ձգձելուց, ՀՀ կառավարությունից պահանջում է բարձրացված խնդրին տալ շուտափույթ դրական լուծում, և խնդրում է Ձեզ` միջամտել և սատար կանգնել իր օրինական և հայրենանպաստ պահանջին:
1. «Էկոլուր» ՀԿ` Ինգա Զարաֆյան
2. «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» Ելենա Մանվելյան
3. «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ` Գոհար Օգանեզովա
4. «Կայուն ջրային միջավայր» ՀԿ` Լիլիթ Բաղդասարյան
5. «Թռչունների պահպանման հայկական ՀԿ»,
Birdlife in Armenia` Մամիկոն Ղասաբյան
6. «Տապան» էկո-ակումբ ՀԿ` Հրանտ Սարգսյան
7. «Շողեր միություն» ՀԿ` Հասմիկ Ասլանյան
8. «Հանուն կայուն մարդկային զարգացման
ասոցիացիա» ՀԿ` Կարինե Դանիելյան
9. ««Բուրգ» Բնապահպանական Երիտասարդական
Կենտրոն» ՀԿ` Արման Վերմիշյան
10. «Ս.Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ` Արտեմիս Լեփեջյան
11. «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ` Ժաննա Գալյան
12. «Թռչնասերների կենտրոն» ՀԿ` Սիլվա Ադամյան
13. «Էկո ակադեմիա» ՀԿ՝ Գրետա Գաբրիելյան
14. «Թեղուտի պաշտպանության խումբ»՝ Մարիամ Սուխուդյան
15. «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն», ՀԿ՝ փոխնախագահ Անի Քոչարյան
16. Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոն,
համադասող Գևորգ Պետրոսյան
17. «Էկոդար» ՀԿ՝ Հ. Սավզյան
18. «Հայկական բնության պահապանների միություն» ՀԿ՝ կ.գ.դ. Է.Յավրույան
Օգոստոս 13, 2010
