ՎԱՀԱԳՆՈՒՄ 48 ԾԱՌ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏԵԼ

Panorama.am

Հուլիսի 19-ին «Հայանտառ» ՊՈԱԿ -ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում կատարվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, կատարվել են ապօրինի ծառահատումներ:

Ոստիկանությանը տրամադրած բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գրությունում ասված է, որ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 3-րդ և 4-րդ պահաբաժինների անտառածածկ տարածքներում, ինչպես նաև Վահագնի գյուղի վարչական տարածքում ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տարբեր տրամագծի 48 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 905.000 դրամի նյութական վնաս:

Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերից 2-ը ս/թ մայիս-հունիս ամիսներին ապօրինի կերպով հատել և տեղափոխել է իր տան բակ 1980 թ. ծնված Մարտիրոս Բ.-ն:
Նշված փայտի մի մասը հայտնաբերվել է Մարտիրոս Բ.-ի տան բակում:

Ոստիկանության հաղորդմամբ, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Օգոստոս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր