

ԷկոԼուր
ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 1-ի 836 – Ն որոշմամբ Սյունիքի մարզի «Ողջի» կոչվող տարածքի 207.4 հեկտար հողեր փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի: Այդ հողերի 206 հեկտարն անտառային հողեր են, որից` 135.7 հեկտարը՝ անտառ:
Ինչպես նշված է որոշման մեջ, նշված հողատարածքներն ընդերքօգտագործման նպատակով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն են հատկացված ՍՍՌՄ Մինիստրների սովետի 1952 թվականի մայիսի 24-ի N 12816 որոշմամբ, եւ դրանք նշված թվականից օգտագործվում են մինչեւ օրս։
Օգոստոս 17, 2010
